De surprise( 2015) 6.7
Inherent Vice( 2014) 6.7
Youth( 2015) 7.3
De surprise( 2015) 6.7
http:// www. imdb. com / title / tt3409440
DAVID HUNANYAN
Լիքը բան են նկարել սիրո մասին: Թվում ա էլ ասելու բան չկա: Բայց էս կինոն անկասկած կհիշվի: Երևի նրանից ա, որ հոլանդացիներն են նկարել: Ոչ մի խճճված շերտավորում: Ինչ ներկայացվում ա սցենարի մեջ, պարզ ա, բայց էնքան պարզ, որ սիրուն ա: Եթե դիտողը դեպրեսիայի մեջ ա, ավելի կհավանի: Դա չի նշանակում, որ տխուր կինո ա: Սցենարն անկանխատեսելի ա ու ավանդական դարձած էքշն հնարքները չեն կիրառվել դրա համար: Աղջիկն ու տղեն էլ ցնցող, ստերեոտիպային գեղեցկություն չունեն:
Inherent Vice( 2014) 6.7
http:// www. imdb. com / title / tt1791528
DAVID HUNANYAN
Առնվազն մի քանի րոպե անհրաժեշտ ա ՝ հերոսների խոսքը հասկանալ սկսելու համար: Եվ դա այն պատճառով չէ, որ բարդ մտքեր են շահարկվում: Պարզապես, կինոդիտողին մատուցվող տեղեկությունները խիտ են և անընդհատ, ինչը ստիպում է ֆիլմը նայել առանց շեղվելու: Դետեկտիվի դեպքում դա առավել մեծ լարվածություն է ստեղծում: Հնարավորինս փորձ է արվել իրական ներկայացնել ծխած մարդու մտածելակերպը: Որոշ դրվագներ իրատեսական չեն. կարծես հնաոճ են համարել ցույց տալ այն ինչ պետք է եղած լիներ և անմիջապես ներկայացրել են դրանց այլըտրանքային տարբերակը հուզական հարթության մեջ: Ավելացրեք դրան մասնավոր խուզարկուի կերպարը և կստացվի բավականին գրավիչ կինո: Այս ամենից պարզ է դառնում, որ դերասաններից պահանջվել է մեծ վարպետություն, ու նրանց ընտրությունը պատահական չէ: Մի խոսքով, սովորական դետեկտիվ ՝ հերոսների հոյակապ մշակված կերպարներով, սյուժեի հետաքրքիր և կտրուկ զարգացմամբ( նրա վրա հղումով, որ“ ազդեցության տակ” մարդիկ արագ են մտածում):
Youth( 2015) 7.3
http:// www. imdb. com / title / tt3312830
DAVID HUNANYAN
Կինոն նայելուց հետո հասկացա, որ վաղուց նման բան չէի տեսել: Շուտվանից չեն նկարել ֆիլմ համընդգրկուն գաղափարի մասին( բացի սիրուց, իհարկե)՝ մեծ դերասանների ներգրավմամբ: Յուրաքանչյուր դրվագ ունի իր թաքնված իմաստը, որը ստանում է իր բացատրությունը հաջորդ տեսարանում: Նույնիսկ դերասաններից մի քանիսը պատահական չեն ընտրված. հերոսի ներքին խնդիրները մասամբ համընկնում են դերասանի իրական կյանքի հետ: Երկխոսությունները շատ լավն են: Նկատվում է որակով հումոր: Ավելին, սյուժեի զարգացումը, ֆիլմի մեջ ներդրված իմաստը մատուցված է նուրբ կերպով և բացահայտվում է ոչ ակնհայտ, բայց տեսանելի եղանակով: Երիտասարդության գաղափարը շատ սցենարներում է շահարկվում, բայց չեմ հիշում որևիցե կինո, որ ամբողջությամբ նվիրված լինի դրան: Եվ մի բան, ֆիլմում գլխավոր հերոսները ծեր են, բայց չեն վախենում ֆիզիոլոգիական ծերությունից, ու սցենարի շքեղությունն այն է, որ այդ միտքը չի ներկայացվում ծեծված կերպով. ոչ ոք չի“ տառապում” խելահեղ ապրելակերպով:
35