KinoFan 2016 | Page 34

Warcraft( 2016) 7
Coherence( 2013) 7.2
Ida( 2013) 7.4
Warcraft( 2016) 7
http:// www. imdb. com / title / tt0803096
DAVID HUNANYAN
Պատկերացրեք ամբողջությամբ կտրվում եք իրականությունից ու տեղափոխվում եք օռկերի և այլ էակների աշխարհ, որտեղ իշխում են պատվի, սովորույթների, բարության արժեքները, որտեղ կան դավաճաններ, փրկիչներ, հերոսներ, կինոյի տղա ու... գեշ աղջիկ, որին կինոյի տղեն սիրահարվում ա)))) Երևի վերջինս միակ շեղումն էր ավանդական սյուժեից: Դե այլ բան հնարավոր էլ չէր, քանի որ մի բան պետք էր մտած էլ, որ մարդկանց ու օռկերի աշխարհները գեղարվեստական հարթության մեջ կապվեն իրար հետ: Դրան գումարած ՝ հիմա միտում կա միշտ ինչ-որ յուրահատուկ փոփոխություն մտցնել ավանդական դարձած սցենարների կմախքների մեջ: Չնայած ոչ մի նոր սյուժե չեք տեսնի ՝ կինոն հաջողված ա, որտև լավ ա նկարած: < Վարքրաֆտ > խաղից տեղյակ չեմ ու դրանով կարողեմ օբյեկտիվ լինել: Մի երկու տեղ ռեժիսյորի բացթողում կա. հերոսները կարծես մի երկու տեսարան բաց են թողել ու որտեղ չէին կարող այդքան քամահրել մյուսին, քամահրում էին, կամ որտեղ չէին կարող այդքան հավանել մյուսին, հավանում էին, բայց դա աննշան էր: Հա, չմոռանամ ասել, ինձ դուր եկավ!!! Հ. Գ. < Վիկինգներ > սերիալի սիրահարները կտեսնեն սերիալի գլխավոր հերոսին ՝ ուղղակի հիշողության կորստով. չգիտի, որ վիկինգ ա, ապրում ա ինչ-որ թագավորությունում ու կռվում ա օռկերի դեմ:) # WARCRAFT
Coherence( 2013) 7.2
http:// www. imdb. com / title / tt2866360
DAVID HUNANYAN
Էս վերջերս մեկից լսեցի, որ կա սարսափի տեսակ, որը վախացնում ա ոչ թե կամ ոչ միայն նրա համար, որ ինչ-որ մեկը“ հետևից բո ա ասում”, կամ որ ինչ-որ հոգիներ են վազվում, այլ նրա համար, որ կինոյում ներկայացվում ա դեպքի ոչ նորմալ զարգացում, իռացիոնալ իրականություն: Ու քանի որ մարդու ուղեղը չի պատկերացնում, որ դա հարավոր ա, սարսափեցնող ազդեցություն ունի էն, որ մի պահ հավատում ես, որ դա իրական ա: Էս կինոն ստացվել ա էնքանով, որ մի պահ հավատում ես...))) իհարկե, սա երևի ավելի շատ թրիլեր ա, բայց մեկ ա թույն ա նկարած: Շատ լավ դերասանական խաղ: Իրական ցույց տալու համար օգտագործվել է հայտնի էֆէկտ ՝ կամեռան ֆիքսած չի նկարել, այլ հիմնականում օպեռատորի ձեռքին գնում գալիս ա ՝ հանդիսատեսին դարձնելով ներկաներից մեկը, որը հերոսների կողքին գտնվելով“ աչքերով նայում ա” էն, ինչ տեղի ա ունենում:
Ida( 2013) 7.4
http:// www. imdb. com / title / tt2718492
DAVID HUNANYAN
Մի այլ կերպ չէի ուզում նայել, բայց նայեցի... Որոշումը ճիշտ էր, որտև դեպքերը դարձյալ ընթանում էին առանց երաժշտության, ինչպես հատուկ ա բոլոր սև ու սպիտակ կինոներին, որ ուզում են միայն դերասանների խաղը ցույց տալ և օգտվել բացառապես ռասկադրովկայից ՝ որպես ասելիքը մատուցելու ալտերնատիվ միջոց: Ֆիլմի մեջ գեղեցիկ կերպով նկարագրվում ա արժեհամակարգի փլուզում, խորը ցավ ու... ուրիշ ոչինչ իմ կարծիքով: Էդքանն էլ ա հերիք սենց լավ կինո ստանալու համար:
34