KinoFan 2016 | Page 31

And Then There Were None( TV Mini-Series 2015) 8
Room( 2015) 8.2 http:// www. imdb. com / title / tt3170832
And Then There Were None( TV Mini-Series 2015) 8
http:// www. imdb. com / title / tt3581932
ASTGH NADIRYAN
# andthentherewerenone Ուրեմն... Angieի փոստից հետո որոշեցի, որ էս ֆիլմը ուոտչլիստիս միջից հենց հիմա պետք ա նայեմ... Ու նայեցի... Ես ինքս դետեկտիվների մեծ սիրահար եմ ՝՝ թե ՛ գրականության մեջ, թե ՛ ֆիլմերի, իսկ սա առաջինի արտահայտությունն էր ֆիլմում ։ Էն որ երեք սերիայից բաղկացած մի ժամանոց սերիալը նայվում ա որպես երեք ժա մանոց ֆիլմ ։ Ահավոր լավ էր նկարած ։ Մթնոլորտը, հերոսները- ամեն ինչ համապատասխան էր, դե իսկ անգլիական աուրայի մա սին չասեմ ։ Պահելով ռեվյուի ֆորմատը ՝ մի փոքր անդրադառնամ սյու ժեին ։ Հիմնված է Ագաթա Քրիստիի համանուն ստեղծագործության վրա ։ Տաս լրիվ տարբեր մարդիկ տարբեր պատրվակներով հրավիրվում են մեկուսի կզղի ։ Նրան ցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը ։ Հրավիրվածներն են ՝ նախկին դա յակ, նախկին զինվոր, թոշակառու դատավոր, բժիշկ, ոստիկան, գեներալ, պլեյբոյ, աղ ջիկ նե րի « հատուկ » կրթությամբ զբաղվող կին և այդ օրը հյուրերին սպասարկելու համար ամուսին տնային աշխատողներ ։ Ընթրիքի ընթացքում բարձրախոսով հայ տա րա րվում է, որ ներկա բոլոր մարդիկ հանցագործներ են, և թվարկում է նրանց մեղ քերը ։ Հյուրերը, սակայն, ամեն ինչ ժխտում են ։ Արդյո ՞ ք անմեղ են նրանք ։ Ո ՞ վ է ցան կա նում վնաս հասցնել ։ Կկարողանա ՞ ն արդյոք փախչել այդ մեկուսացված կզղուց ։ Եվ որ ամենակարևորն է ՝ մի ՞ թե մարդասպանը տասից մեկն է, թե ՞ անհայտ տան տերնը գոյություն ունի և այդքան ժամանակ կզղու վրա է... Ագաթա Քրիստիի ստեղ ծա գործությունների հիման վրա շատ ֆիլմեր ու սերիալներ կան / որոնցից ամենա սիրե լի նե րից մեկը Էրկյուլ Պուարոն է /, սա միանշանակ գնաց լավագույնների կողքը ։ Անշուշտ գրքից տարբեր բաներ կան, սակայն դա էլ իր հետաքրքրությունն ունի ։ Դետեկտիվ ժան րի ու գլուխկոտրուկների սիրահարներին խորհուրդ եմ տալիս անպայմա ՜ ն նայել ։ 10 / 10
Room( 2015) 8.2 http:// www. imdb. com / title / tt3170832
ASTGH NADIRYAN
Այ սա ա տարվա ֆիլմը!!! Ճիշտ ա ՝ Revenant-ը դեռ չեմ նայել հարգելի պատճառով, բայց սա ՜... Ուրեմն... Լեոնարդ Աբրահամսոնի ցնցող ֆիլմն է մոր ու որդու մասին, որոնք շուրջ յոթ տարի փակված են մի սենյակում: Ման / ինչպես նրան կոչում է հինգամյա Ջեքը / տասնյոթ տա րեկանում առևանգվում է Old Nick-ի կողմից / ինչպես նրան Ման է կոչում / ու փակվում սենյակում: Հետագայում ծնվում է Ջեքը, ով երբեք չի տեսել, թե ինչ կա սենյակի չորս պատից այն կողմ: Ֆիլմը մե ծապես ցույց է տալիս փոքրիկի ապրումները: Արդյո ՞ ք Ման կկարողանա համոզել նրան, որ սենյակից այն կողմ կյանք կա և որ հեռուսատցույցը ցույց է տալիս ոչ թե մտա ցա ծին, այլ իրական աշխարհը: Արդյո ՞ ք սենյակից դուրս կյանքն ավելի հեշտ կլինի նրանց համար: Ահա այս հարցերի պատասխանն է տալիս Աբրահամսոնը: Ֆիլմ անսահման սիրո, բարության, աշխարհի մասին, մի պահ կտրվում ես իրականությունից և փոր ձում պատկերացնել, թե ինչպես դու կնայեիր երկնքին, եթե ծնված օրից տեսել ես միայն երկնքի մի կտոր առաստաղի պատուհանի միջից: Մոր ու որդու կապ վածությունը.... Ամբողջ ֆիլմի ընթացքում նրանք ներկայացված են որպես մեկ ամբող ջություն: Երբ Մային հարցնում են երեխայի հոր մասին, նա պատասխանում է ՝ he’ s nobody’ s but mine. Բրի Լարսոնի խաղը շա ՜ տ տպավորիչ էր, շատ տեղին ու լավ էին ընտր ված նաև կերպարի ծնողների և խորթ հոր դերասանները: Իսկ փոքրիկ Ջեյքոբ Թրեբ լեյը հիացրեց, զարմացրեց, շշմեցրեց, չգիտեմ... աչուկների վախը, զարմանքը, ջղայ նությունը, սերը, ոչ մի կեղծ զգացմունք չկար այս փոքրիկ հրաշքի մեջ: Լացացրել ա, ըն դու նում եմ, ու լա ՜ վ լացացրել ա... Նախապես ասում եմ ՝ սա ժամանցի ֆիլմ չի, մեջը չկա էքշըն, ակտիվություն, ամեն ինչ դինամիկ զարգանում ա, գնում առաջ, սիրտդ մեկ տրոփում ա հերոսների համա, մեկ հուզվում ես, մեկ ժպտում, մեկ լրիվ վերանում իրա կա նությունից.... Կերոլը ի ՞ նչ էր սրա կողքը.... Տարեկան բազմաթիվ աղջիկներ ու կանայք են առևանգվում և հայտնաբերվում տարիներ հետո միայն: Ֆիլմ իրականությունից վերցրած 10 / 10, միանշանակ
31