KinoFan 2016 | Page 32

Doctor Strange( 2016) 7.8
Hell or High Water( 2016) 7.7
Doctor Strange( 2016) 7.8
http:// www. imdb. com / title / tt1211837
ASTXIK PETROSYAN
Եկա Doctor Strange քննարկելու, տեսա ռեվյու չկա զարմացա, որոշեցի սխալը ուղղեմ: Թույն էր! Սկսած նոր Marvel-ի զաստավկայից,( 3D-ում շատ սիրուն էր) մինչև վերջի պոստ կերդիտ, չնայաց նախավերջի պոստ կրեդիտը ավելի լավն էր: D Էպիկ էր շատ, ու անսովոր շատ էր գրաֆիկան, որ մեկ- մեկ լուրջ պահերի ժամանակ դերասանները գրաֆիկայով էին սարքած անսովոր էր նայվում: Քասթինգը դե ինչպես միշտ իդեալական էր: Մադսի ու Բենեդիկտի դիալոգների ժամանակ նստած հիանում էի երկուսի խաղով: Տիլդային ու իրա պերսոնաժին շատ հավանեցի, բայց հլը բացահյտվելու տեղ ուներ: Զգացվում էր, որ վախեցել են կինոն ավելի երկար լինի մարդիկ ձանձրանան, բայց դե շատ դինամիկ էր ու շատ հարցեր չմնացին: Տիպիկ Marvel-ի հումորը տեղն էր, Ստէն Լին առկա էր, Avengerner-ի մասին խոսակցությունները ու հենց սկզբում իրանց tower-ը հաճելի բոնուսներ էին: Արդեն պատկերացնում էի, Սթրենջի ու իրանց համագործակցությունը, ու Ստարկի հետ ինչքան են բանավիճելու... Հա ու մեկ էլ իմ ամենասիրված պերսոնաժը կինոյում դառավ Սթրենջի սուպեր արտեֆակտը, որ իրա դեպքում, մնացած պլաշով սուպերգերոյների հետ համեմատած, ահագին օգուտ էր տալիս ու պաշտպանում ու հիշացրեց Ալլադինի մուլտիկի մեջի կախարդական խալին: Էս տարվա MCU երկու կինոներից էլ շատ գոհ մնացի, տեսնենք մյուս տարի մեզ ոնց կուրախացնեն: 8 / 10 p. s Ինձ թվում ա Բենեդիկտին ընտրել են ոչ միայն որ շատ նման ա կոմիքսների մեջի Սթրենջին, այլ նաև ահավոր սիրուն ձեռքերի համար ^ _ ^
Hell or High Water( 2016) 7.7
http:// www. imdb. com / title / tt2582782
ASTXIK PETROSYAN
Երկու եղբայրներ որոշում են Texas-ի բանկերը թալանեն, շերիֆն էլ իրա օգնականի հետ փորձում են իրանց բռնել: Մի տեսակ թվում ա, որ սենց գողությունների մասին կինոները միշտ նույն սցենարով են գնում ու ամեն ինչ շատ կանխատեսելի պետք ա լինի օրինակ Butch Cassidy and Sundance kid տիպի: Բայց էս էտ դեպքը չէր, կինոն ավելի խորն էր, դրամատիկ, դաժե ինտրիգա ուներ ու շատ համով հումորներ: Համաչափ գնացող south style-ի մեջ կինո էր, No country for old man հիշացնող: 4 գլխավոր դերասաններն էլ շատ լավն էին, դե ես իմ առանձին անկյունում ամենաշատը Քրիս Փայնով էի հիանում, որ լրիվ իրա ամպլուայից դուրս դեր էր խաղում: Հենց առաջի կադրերից մինչև վերջ հիանալի քանթրի ost-ով, որ հաստատ արժի փլեյլիսթում ավելացնել: Նայելուց հետո մի տեսակ հետաքրքիր послевкусие մնաց: 8 / 10
32