Regression( 2015) 5.7
կործանման և փրկված անձնակազմին ծովից փրկելու օպերացիայի մասին: Ֆիլմում կան երկու գլխավոր հերոսներ` փրկարարական ջոկատի բոցման Բեռնին, որ ամաչկոտ է, խստորեն հետևում է բոլոր կանոններին և շուտով պատրաստվում է ամուսնանալ / Քրիս Փայն / և կործանված տանկերի վրա աշխատող, խելացի, բայց միևնույն ժամանակ նավաստիների մեջ օտար Սիբերտը / Քեյսի Աֆլեկ /: Իրար զուգահեռ գնում են ափում կատարվող իրադարձությունները և երկու մասի բաժանված տանկերի մի մասի վրա մնացած մարդկանց պայքարը` կենդանի մնալու համար: Արդյո ՟ ք Բեռնին կկարողանա այդ փոթորկին հասնել տուժողներին: Կկարողանա ՟ ն նավի վրա մնացածները համախմբվել և միմյանց օգնելով մի քանի ժամ էլ երկարաձգել ծովում իրենց կյանքը: Կփոխե ՟ ն արդյոք իրադարձությունները մշտապես հնազանդ Բեռնիին, ով պետք է ընտրի հրամանը կատարելու և իրեն ու իր անձնակազմի կյանքը վտանգելու միջև: Նայել եմ Դոլբի Ատմոսով... Ծովն այնքա ~ ն իրական էր, որ մի պահ լրիվ զգացի, թե ինչքան եմ վախենում ծովից: Ինձ թվում է, որ հենց ուժեղ ձայնը ստիպեց լրիվ ընկղմվել ֆիլմի մեջ ու զգալ, թե ինչ են զգում մարդիկ, որ շրջապատված են կատաղած ջրերով և փրկվելու հույս գրեթե չկա: Չնայած որ դահլիճում էլի բախտս չէր բերել հարևաններիս հարցում / ամբողջ ֆիլմի ընթացքում աղջիկը հերոսներից ամեն մեկին անուն էր կպցնում, ձևեր էր թափում, տղան էլ` հիանում ու զզվելի ձայներով պոպ կորն ուտում /, բայց ֆիլմից մեծ հաճույք ստացա: Էրիկ Բանայի ոչ մեծ դերն էլ իրենով զարդարում էր ֆիլմը: 8 / 10
Regression( 2015) 5.7
http:// www. imdb. com / title / tt3319920
ASTGH NADIRYAN
Ուրեմն, ահագին ժամանակ ա սարսափ ու թրիլլեր չէի նայել, առաջինը սա ընկավ աչքիս ։ Ֆիլմն ընդգրկում է իննսուկանների ԱՄՆ-ն, որտեղ այդ շրջանում շատ տարածված էին սատանիստական արարողությունների և սատանայի հետևորդների մասին լուրերն ու լեգենդները / եթե հիշենք Դեպի « Իններորդ դարպասները », ապա դա էլ այս շրջանի վառ արտահայտությունն է /։ Իտան Հոուքին հավանում եմ, շատ սազում ա ինքը իր համար ընտրված կերպարներին ։ Էստեղ հանդես է գալիս Բրյուս Կենների ՝ ոստիկանի դերում, ով քննում է երիտասարդ աղջկա ՝ Անջելայի գործը, որում աղջիկը մեղադրում է իր հորն ու ընտանիքի անդամներին իր հանդեպ ոտնձգություններ իրականացնելու և սատանայական արարողակարգերին մասնակցելու համար ։ Նույն շրջանում ԱՄՆ այլ նահանգներում ևս հայտնվում են մարդիկ, ովքեր պնդում են, որ տեսել են սատանայականներին, և ամբողջ երկրով մեկ տարածվում է խուճապ ։ Բրյուսը սկսում է քննել գործը և ընթացքում ավելի է խճճվում ու հետաքննության ընթացքը բերում է իրեն այնտեղ, ուր ինքը չէր էլ մտածում հայտնվել ։ Հետաքննության ընթացքում իրեն օգնում է պրոֆեսոր Լյուպինը, կներե ՛ ք, հոգեբան պրոֆեսոր Կեննեթը, ով ռեգրեսսիոն հիպնոսի միջոցով փորձում է բացահայտել այն, ինչ թաքցնում է անցյալը ։ Բայց արդյո ՞ ք երկրով մեկ տարածված խուճապն իրական է, արդյո ՞ ք հիպնոսը կարող է տալ այն բոլոր պատասխանները, որոնք կարող են ցույց տալ իրականությունը և այն ՝ արդյո ՞ ք Անջելայի հայրը բռնության է ենթարկել դստերը ու մոռացել այդ մասին, թե ՞ այդ ամենը ամբողջ երկրով մեկ տարածված սատանայականների ձեռքի գործն է, և եթե վերջինն իրական է ՝ ապա ու ՞ մ է կարելի հավատալ, ո ՞ վ է նրանց օգնում և թաքցնում ։ Ինչ խոսք, ֆիլմը հետաքրքիր էր, ավարտը ՝ նույնպես, սակայն Անջելայի դերում հանդես եկող Էմման էստեղ այնքան էլ համոզիչ չէր ։ Իտանին սիրում եմ, Տյուլիսն էլ էր լավը ։ Երկրորդ անգամ բարդ թե նայեմ ։ Ալեխանդրո Ամենաբարը ՝ ֆիլմի ռեժիսյորը և սցենարիստը, հայտնի է իր թրիլլերներով, որոնցից իմ ամենասիրելին Другие ֆիլմն է ։ Անշուշտ, իր դասական թրիլլերների կողքին թույլ էր, բայց հավես էր նայել թրիլլեր, որտեղ չնայած էլի ինչ-որ չափով գլխի ես ընկնում ՝ ով ով է, բայց ընթացքը չի ձանձրացնում, իսկ սյուժեն տրամաբանական է ու առանց զզվելի տեսարանների, որ ֆիլմը վախենալու դարձնի ։ 7 / 10
30