The Danish Girl( 2015) 7
The Finest Hours( 2016) 6.8
դերասանների համբավը, ապահովի ֆիլմերի, դրանց սցենարների նկատմամբ դրական վերաբերմունքը հասարակության տարբեր խավերի մոտ, և ֆիլմի ընթացքում պետք է լուծի անհետացած « հռոմեացի զինվորի » հարցը ։ Ի ՞ նչն էր ինձ ստիպում ակտիվ գործողություններից զուրկ ֆիլմն այդքան հաճույքով նայել. նախ ՝ սուր, բայց միևնույն ժամանակ տոնկիյ հումորը, հիսունականների մթնոլորտը, ներկայիս դերասանների հնատիպ խաղը, կրոնական թեմաներին անդրադարձը, դերասանական կազմը, մեկ ֆիլմում բազմաթիվ թեմաների անդրադարձը և իհարկե Հոլիվուդի պատկերումն առանց շղարշների / վերջինիս մասին մի ֆիլմ էլ կա ՝ Maps to the Stars, որն ինձ համար շրիշակից էլ ցածր մակարդակի էր /։ Ամեն դեպքում ֆիլմը նման էր փազլի, որում ամեն ինչից մի քիչ-մի քիչ էր, կային բաներ, որ կիսատ մնացին, բայց այդ կիսատ մնացած բաներն էլ շատ էին ։ Կինոթատրոնում անցկացրած երեկոյի համար չփոշմանեցի, բայց երկրորդ անգամ դժվար թե մոտ ժամանակներում նայեմ, ամեն դեպքում ՝ անհնար է տպավորությունները կիսել առանց սփոյլերելու, այնպես որ ՝ հետաքրքիր է, թե ինչ կարծիքի կլինեն մյուս նայողները ։ Հ. Գ. Ֆիլմի վերջն ինձ սպանեց, մի պահ պատկերացրի, որ էն ամենը, ինչ մեզ լացացնում կամ ոգևորում է ֆիլմում, նկարահանման ընթացքում կարող է և լրիվ ուրիշ տեսք ունենալ ։
The Danish Girl( 2015) 7
http:// www. imdb. com / title / tt0810819
ASTGH NADIRYAN
# thedanishgirl # oscar # starreview Վերջապես նայեցի ։ Բոլորն էլ թերևս տեղյակ են, թե ինչի մասին է ֆիլմը, ովքեր են խաղում և այլն և այլն ։ Ասեմ, որ շա ՜ տ հավանեցի Ալիսիա Վիկանդերի խաղը, շատ սիրունիկ էր, շատ էմոցիոնալ ։ Ռեդմեյնը լրիվ դերի մեջ էր, շատ կանացիություն կար խաղի մեջ, ինչն այս պարագայում առավելություն էր ։ Ասեմ, որ Քերոլի մասին կարծիքս լավը չէր, բայց այս ֆիլմը սիրեցի ։ Այստեղ շատ նուրբ էին ներկայացված Այներ-Լիլիի ապրումները, ես լրիվ հավատացի, որ մարմինն ու հոգին իրար համար չէին ստեղծված, ինչը չէր տրված Քերոլում / ինչքան էլ սիրեմ Բլանշեթին /։ Բա սերը ՜... Ֆիլմի մթնոլորտն էլ էր լավ ցուցադրված ՝ 1920-ականների Կոպենհագեն, Փարիզ, նկարիչների և մտավորականների միջավայր ։ Որպես գեղարվեստական ֆիլմ սիրուն էր, բարի էր, թեմային վերաբերող շա ՜ տ ֆիլմերից ավելի գեղեցիկ ու լավը ։ ԲԱՅՑ. Ֆիլմին փորձում են ազդեցիկություն տալ նրանով, որ ասում են, թե այն հիմնված է իրական դեպքերի վրա ։ Այս ֆիլմն ավելի շուտ Այներ-Լիլիի կենսագրության հիման վրա գրված David Ebershoff-ի « Դանիացի աղջիկը » գրքի էկրանավորումն է, որը շա ՜ տ հեռու է իրականությունից, քանի որ իրական դեպքերին ավելի գեղարվեստական բնույթ տալու համար ծաղկեցրել է շատ բաներ, Գերդա Վեգեների կյանքի շատ դրվագներ փոխված են ներկայացվել, ինչպես նաև այն, որ Այներ-Լիլին ոչ թե առաջինն էր, այլ առաջիններից մեկը ։ Ինչևէ, արժի դիտել ։ 7,5 / 10
The Finest Hours( 2016) 6.8
http:// www. imdb. com / title / tt2025690
ASTGH NADIRYAN
# thefinesthours # starreview Ֆիլմ, որ հիմնված է իրական դեպքերի վրա: Ինձ թվում է չկա ավելի ազդեցիկ բան ֆիլմում, քան վերջում դերասանների և իրական հերոսների միմյանց կողք լուսանկարներն են: Ֆիլմը պատմում է 1952թվ. ուժեղ փոթորիկի արդյունքում նավթային տանկերի
29