KinoFan 2016 | Page 28

45 Years( 2015) 7.1
Hail, Caesar!( 2016) 6.3
45 Years( 2015) 7.1
http:// www. imdb. com / title / tt3544082
ASTGH NADIRYAN
Ֆիլմի մասին խմբում արդեն խոսվել է, դրա համար այս անգամ ավելի էմոցիոնալ ու մի քիչ անձնական ռեվյու կգրեմ ։ Ու մինիսփոյլերներ կան: D:)) Երկու մարդ հանդիպում են իրար, սիրահարվում, և եթե բախտ է վիճակվում, ապա ապրում միասին տասնյակ տարիներ ՝ այդ երկար ճանապարհին կիսելով թե ՛ ուրախությունը, թե ՛ փորձությունները, թե ՛ կորուստները և հաղթանակները ։ Եվ ահա այդպիսի երջանիկ զույգ, որում կինն ու ամուսինն այնքան են սիրում միմյանց, այնքան լի են իրարով, որ անգամ երեխայի բացակայությունն ընտանիքում նրանց չի խանգարել երջանիկ ու սիրով լինել ։ Առհասարակ զույգից յուրաքանչյուրին թվում է, որ ինքը բեկումնային է եղել դիմացինի կյանքում, որ հենց ԻՆՔՆ է ընտրել իր կեսին, իսկ իր կեսն ԻՆՔՆ է ընտրել իրեն ՝ իր բոլոր առավելություններով և թերություններով ։ Սակայն բոլորիս կյանքն էլ բաժանվում է before-ի և after-ի ։ Եվ մենք հաճախ չենք էլ իմանում, կամ պարզապես չենք էլ ցանկանում իմանալ before-ը, քանի որ մենք այնտեղ չենք եղել, և դիմացինն այնքան հարազատ է դարձել, այնքան քոնը, որ մեզ կարող է անգամ ցավեցնել այն միտքը, որ նախկինում մենք պարզապես չկայինք, որ նախկինում մեր դիմացինը երջանիկ է եղել առանց մեզ ։ 45 տարի առաջ Ջոֆի կյանքում եղել է բեկումնային պահ, բայց այն կապված էր չէր իր 45 տարվա կողակցի ՝ Քեյթի հետ ։ Մինչ Քեյթը Ջոֆը սիրել է, սակայն նրա սիրելին անհետ կորել էր... Եվ ահա ամուսնության 45-ամյակից առաջ Ջոֆը ստանում է նամակ, որում հայտնում են, որ գտել են իր առաջին սիրո ՝ Կատյայի դիակը Շվեյցարիայի սարերում, որտեղ Ջոֆն ու Կատյան միասին էին... Այո, Ջոֆն ապրումների մեջ է, և դա բնական է... Սակայն առավել հետաքրքիր են Քեյթի ապրումները... Մի ՞ թե ինքը Ջոֆի ընտրությունը չէր ։ Մի ՞ թե Ջոֆի կյանքում եղել է մեկը, ում նա սիրել է իրենից շատ ։ Մի ՞ թե Ջոֆի հետ ապրած երկար տարիները ընդամենը արդյունք էին նրա, որ Կատյան անհետ կորել էր... Եվ որ ամենակարևորն է ՝ Ջոֆը մինչև հիմա նրա ՞ ն է սիրում, արդյո ՞ ք այսքան տարիներ Ջոֆի կողքին նա Քեյթ է եղել, և ոչ թե Կատյայի ստվեր ։ Արդյոք կարո ՞ ղ ենք մենք մեղադրել մեր սիրելիներին այն բանի համար, ինչ եղել է մինչև մեզ ։ Եվ արդյոք կարո ՞ ղ են մեզ մեղադրել մեր սիրելիներն այն բանի համար, որ հետոյում մենք ենք, իսկ նախկինը չկա... Գալիս է ժամանակ, երբ որքան էլ երջանիկ լինես կատարածդ ընտրության մեջ, պրպտում ես before-ը, քանի որ անկախ նրանից, թե որքան երջանիկ ես տվյալ մարդու հետ, երբեք չես ցանկանում լինել որևէ մեկի ստվերը... Եվ ֆիլմի ամենագլխավոր հարցերից մեկը ՝ արդյո ՞ ք before-ը կքանդի տարիներ շարունակ կառուցված after-ն ու ներկան ։ Ես ինքս շուտով պատրաստվում եմ ամուսնանալ և այս ֆիլմը փորձել եմ նայել, ընկալել, մարսել, քանի որ այն այնքան նուրբ էր տալիս այն, ինչին ձգտում է ցանկացած զույգ ՝ երկար և երջանիկ կյանք միասին, իսկ Քեյթի կերպարն ինձ համար այս առումով շատ ուսանելի և օրինակելի էր ։ Ես այս ֆիլմից շատ բան սովորեցի ։ Հանգիստ, փափուկ ընթացք, դերասանական հիասքանչ խաղ, մթնոլորտ, կոլորիտ, մտածելու նյութ... Խորհուրդ կտամ այս սառը գարնանը երեկոյան տաք թեյ լցնել, որևէ համեղ բան պատրաստել և դիտել այս ջերմ ֆիլմը ։
Hail, Caesar!( 2016) 6.3
http:// www. imdb. com / title / tt0475290
ASTGH NADIRYAN
Ֆիլմ նա լյուբիծելյա, շատերին կարող է ձանձրալի թվալ, բայց անձամբ ինձ դուր է եկել, ուստի դրական նոտայով եմ գրում ռեվյուս:)) Հիսունականների հոլիվուդ, դերասաններ, երաժշտական ֆիլմեր, Սառը պատերազմ, շատերի համար լրիվ նոր իրականություն ։ Եվ ահա Էդդի Մանիքսը, Քեփիթոլ Փիքչըրզի գործակալը / գուցե տնօրենը, էդպես էլ չֆիքսեցի /, պետք է այս իրականության մեջ մաքուր պահի
28