KinoFan 2016 | Page 27

Albert Nobbs( 2011) 6.7
Նման ֆիլմերի սիրահարներին խորհուրդ եմ տալիս Идентификация( 2003), Перелом( 2007), Законопослушный гражданин( 2009) և Հաննիբալ Լեկտորի շարքից“ The Silence of the Lambs” &“ Red Dragon”. 8 / 10----------------------------------------ՍՓՈՅԼԵՐ----------------------------------- Բայց Նորտոնն իրոք վերջն էր, ես ինչ ասես սպասում էի, բայց ոչ նման ավարտի ։ Արքեպիսկոպոսի կեղտոտ գործերը սպասելի էին, բայց Նորտոնի կերպարն իրոք ուժեղ էր ։
Albert Nobbs( 2011) 6.7
http:// www. imdb. com / title / tt1602098
ASTGH NADIRYAN
Տա ՜ կ, մի քանի շա ՜ տ լավ կինո եմ նայել, չեմ էլ կողմնորոշվում որի մասին գրեմ:// Բայց երևի շատ թե քիչ դասականից սկսեմ` Ալբերտ Նոբս կամ ինչպես ռուսներն են թարգմանում « Խորհրդավոր Ալբերտ Նոբս »։։ Ֆիլմի մասին շատ էի լսել, բայց դրվագներով էի տեսել, որոշեցի նայել ու չփոշմանեցի ։ Պատկերացրեք, որ կանայք միշտ չէ, որ կարողացել են այսօրվա նման երազանքների համար պայքարել, հաջողակ կարիերա ունենալ, էլ ուր մնաց փորձենք պատկերացնել որբ մնացած աղջիկներին ու նրանց կյանքի ուղին ։ Նման ֆիլմերը վերարժևորում են այն բոլոր փոփոխությունները, որ եղել են աշխարհում ։ Այսպես ՝ 19-րդ դարի վերջեր, Իռլանդիա, Դուբլինում էլեգանտ ու բավականին հայտնի Morrison’ s հյուրանոց, որտեղ աշխատում են ամենատարբեր մարդիկ ՝ այդ թվում շա ՜ տ համեստ, լռակյաց ու մի քիչ տարօրինակ Ալբերտ Նոբսը, ով ունի իր երազանքներն ու իր գաղտնիքները, և ում կյանքը շեշտակի պետք է փոխվի բավականին հմայիչ և ուղղախոս ներկարարի ՝ պրն Պեյջի հետ հանդիպումից հետո ։ Չնայած էստեղ իմ չսիրած Վասիկովսկան էր խաղում, ֆիլմը շատ լավն էր, մթնոլորտը լավն էր, Հարրի Փոթերի քաստից հարազատ դեմքեր կային ։ Գլենը, ում շատերը Կռուելա Դևիլից են հիշում, էստեղ ուղղակի փայլում է անճանաչելիության աստիճանի վերափոխմամբ ։ Ֆիլմը դինամիկ զարգանում էր, պահում էր լարվածության, հետաքրքիր փիլիսոփայություն կար մեջը, իսկ ֆիլմի ավարտը ֆիլմին արժանի էր ՝ նույնչափ խորը ու դեմքին մտորումների քմծիծաղ թողնող ։ Չեմ ուզում կերպարների մասին խոսել, քանի որ ֆիլմի ընթացքում ամեն կերպարի հայտնությունն է, որ այն հետաքրքիր է դարձնում:))!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Սփոյլեր!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Չգիտեմ, ինչ-որ մեկն ինձ նման կատաղել, փրփրել, ջղայնացե ՞ լ ա, երբ Միայի կերպարը ՝ Հելենը, Նոբսի փողերն էր ծախսում?! Ես կյանքում սենց ջղայնացած չէի նայել ոչ մի ֆիլմ... էն աստիճան, որ ուղղակի էլ չէի ուզում նայել... Մանավանդ երբ Նոբսի պատմությունը լսելուց հուզվել էի, ու դրան հաջորդեց էդ էդ էդ անձնավորության և իրեն արժանի սիրեցյալի( չնայած խեղճ աղջիկն էլ իր երազանքներն ուներ, բայց սխալ ճանապարհ էր ընտրել) կեղտոտ խաղը խորհրդավոր Նոբսի զգացմունքների և նվիրվածության հետ ։ # StarReview # AlbertNobbs
27