Rogue One( 2016) 8.1
The Grand Budapest Hotel( 2014) 8.1
Primal Fear( 1996) 7.7
Rogue One( 2016) 8.1
http:// www. imdb. com / title / tt3748528
ASTGH NADIRYAN
# Starwars # Rogueone Էնքան դրական էմոցիա եմ ստացել, էնքան սիրեցի էս կինոն... Վերջին Սթար Ուորսը չէի հավանել, ու մի տեսակ վախով գնացինք սա նայելու, բայց ֆիլմը սկզբից էլ համոզեց, որ լավն ա լինելու ։ Երաժշտությունը, կերպարները, արդեն իսկ ծանոթ, հին ու բարի Սթար Ուորսի տեսարանները, ռոբոտները, տիեզերանավերը, նոր կերպարները, որ ահավոր ուժեղ էին, համով ու կոլորիտով, կլոնները, սիրելի լորդ Վեյդերը.... ու դե բնականաբար ֆիլմի ավարտը, որ հզոր էր ու արդեն ստիպում ա անհամբեր սպասել ֆիլմի շարունակությանը ։ Ինչ խոսք, ապրեն, եթե սփին-օֆֆ, ուրեմն միանշանակ սրա նման, հաստատ արժի կինոթատրոն գնալ ու վայելել, արժի շարունակություն էր հին Սթար Ուորսի ։ Հ. Գ. Сила течет во мне, и я едина с силой! # Starreview
The Grand Budapest Hotel( 2014) 8.1
http:// www. imdb. com / title / tt2278388
ASTGH NADIRYAN
Վաղուց ուզում էի նայել, էն էլ մի տեսակ 10 րոպեից ավել առաջ չէր գնում: Վերջապես նայեցի))) Շատ ուրիշ էր, ամբողջ ֆիլմն ասես ֆոտոների ու ռետրո նկարների ամբողջություն լիներ, կտրուկ ոչինչ չկար: Ֆիլմի սյուժեի մասին երկար-բարակ չեմ ուզում խոսել, քանի որ սա նայել է պետք: Կային պահեր, որ ուղղակի իմը չէին ֆիլմում, բայց տեսարանները, գույները, դերասանների փայլուն խաղը, ամեն կտրուկ բանի բացակայությունը ստիպեցին սիրել էս ֆիլմն իր նուրբ, սուր և անսովոր հումորով: հ. գ. փախստականի պահը շատ լավն էր, ազդեցիկ էր ու արդիական
Primal Fear( 1996) 7.7
http:// www. imdb. com / title / tt0117381
ASTGH NADIRYAN
# PrimalFear # Starreview Նման ֆիլմերի հանդեպ առաջնձնահատուկ թուլություն ունեմ, երբ պետք է ամբողջ ընթացքում փորձես գլխավոր հերոսների հետ մտածես, հետաքրքրվես, պաշտպանես, մեղադրես ու անպայման սխալվես ։ Էդվարդ Նորտոնն էստեղ այնքա ՜ ն երիտասարդ ա, բայց ահավոր լավ է խաղում, ես իրեն « Կարմիր վիշապը » ֆիլմից եմ ճանաչել ու շատ սիրում եմ իր բոլոր դերերը(“ The Illusionist”,“ Fight Club”,“ The Painted Vail”,“ Red Dragon”, Hulk-երը etc)։ Ռիչարդ Գիրն ինչպես միշտ Ռիչարդ Գիրն է, իր ամպլուայի մեջ ։ Հիմա սյուժեն ՝ ամբիցիոզ փաստաբան Մարտինը( Ռ. Գիր) վերցնում է առաջին հայացքից պարզ գործ ՝ արքեպիսկոպոսի սպանությունը, որում մեղադրվում է սպանության վայրից փախուստի դիմաց altar boy Ահարոնը( Է. Նորտոն)։: Բայց արդյո ՞ ք ամեն ինչ այդքան պարզ է, ու ՞ ր է երրորդ մարդը, որ հնարավոր է եղել է այնտեղ, քանի որ Ահարոնը ոչինչ չի հիշում ։ Եվ ինչու ՞ է դատախազությունն այդքան հետաքրքրված, որ գործը շատ արագ փակվի ։ Դինամիկ զարգացող սյուժե, անսպասելի բեկումներ իրադարձություններում, հրաշալի դերասանական խաղ ։ Նախորդ դարի որակյալ ու չհնացող ֆիլմ ։
26