Burn After Reading( 2008) 7
Paradise Road( 1997) 6.8
Burn After Reading( 2008) 7
http:// www. imdb. com / title / tt0887883
ARUSYAK MIRZOYAN մեր իրականությունն ա, էն որ ինչ էլ կատարվում է մեր շրջապատում օկ ա ու էն, որ մարդկային կյանքը իրականում ոչ մի արժեք չունի... հետարքիր էր նկարած ֆիլմը
Paradise Road( 1997) 6.8
http:// www. imdb. com / title / tt0119859
ASTGH NADIRYAN
# SecretSantaRare # ParadiseRoad Ֆիլմը պատմում է տարբեր երկրներից, տարբեր զբաղմունքի տեր ու սոցիալական կարգավիճակ ունեցող կանանց մասին, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերի են ընկնում և ուղարկվում ճապոնական պատերազմի գերիների ճամբար Սումատրայում ։ Ֆիլմում ներկայացվում են այդ կանանց փոխհարաբերությունները, դժվարին իրավիճակում միմյանց հանդեպ վերաբերմունքն ու ուժեղ մնալու յուրաքանչյուրի միջոցը ։ Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա ։ Անկեղծ ասած ֆիլմին շատ դժվարությամբ եմ տրամադրվել, պատերազմի մասին ֆիլմեր նայելիս սիրում եմ, երբ մատուցվում է էն իրական դաժանությունն ու սարսափը, որն ապրել են փրկվողները, ու ում պատմածների հիման վրա էլ հետագայում նկարահանվում են նման ֆիլմեր ։ Ինձ չի թվում, որ ճամբարում այդքան հեշտ է եղել կանանց կյանքը, իսկ տեղ-տեղ ֆիլմը շատ ձգձգված էր ու դժվար էր նայելը ։ Ճապոնացիները ոչ լավ են ներկայացվում, ոչ վատ, պատերազմի դաժանություն գրեթե չկա այս ֆիլմում, իսկ ճամբարը բնավ նման չէր պատերազմական գերիների ճամբարին( ճապոնացիները չէին միացել Ժնևի կոնվենցիային, իսկ իրենց ճամբարներն ամենավայրագ ու դաժանն էին համարվում, ճամբարներից որոշներում հանդիպում էին նաև կաննիբալիզմի դեպքեր)։ Դուրս եկավ երաժշտության պահը, բայց ինձ թվում է այդ թեման էլ ֆիլմում այնքան լավ արծարծված չէր. 2 ժամանոց ֆիլմում կարելի էր դրան ավելի մեծ մաս տալ, մանավանդ, երբ վերջում նշվում է, որ խումբը շուրջ 30 ելույթ է ունեցել ճամբարում, իսկ ֆիլմի ընթացքում իմ մտքով չէր անցնում, որ նրանք այդքան շատ են երգել ։ Բացի այդ ամուսինների պահն էր մի տեսակ կիսատ. կանանց մեծ մասն ամուսնացած էր, հպարտանում էր իր ամուսիններով, բայց մի տեսակ համարյա բոլորը հետո մոռացել էին իրենց ընտանիքների մասին ։ Ընդհանուր առմամբ բարի ֆիլմ էր, Գլենին սիրում եմ, բայց էստեղ անընդհատ Նոբսի կերպարն էր հիշեցնում, չէի կարողանում իրեն այդ կերպարից դուրս տեսնել, երիտասարդ Բլանշեթը շատ լավիկն էր, իրեն էսպիսին չէի պատկերացնում ։ Շնորհակալ եմ Սանտայիս այս ֆիլմի համար, որովհետև եթե ինքը չլիներ, դժվար թե նայեի ու երկրորդ անգամ էլ բարդ թե նայեմ ։ Համաշխարհային պատերազմների մասին մյուս ֆիլմերի կողքին( The Pianist, Pearl Harbor, Schindler’ s list, The boy in the strapped pajamas) սա շատ էր զիջում ։ # Starreview
25