KinoFan 2016 | Page 17

Spider( 2002) 6.8
որ համարվում է աշխարհի հոգեբանական ուժեղ դրամաներից մեկը: Եթե անկեղծ ահավոր ձևի չեմ սիրում Տիլդա Սվինտոնին: Ինքը միշտ իրա կերպարներով նեռվերիս վրա ազդել է բայց էս ֆիլմում ինչ տիպի դերասնական բարձր կարգ ապահովեց որ ես լուրջ կարծիքս փոխում եմ իրա հանդեպ: Ոսկե Գլոբուսին նոմինացվել է այս դերի համար: Կյանքում ուժս նայած չկամ ու միշտ չեմ հասկացել ինչն է գրավում էտ ժանրում: Էս ֆիլմի ժանրը ուղղակի դրամա է բայց իմ համար ուժս նայելը ավելի հեշտ կլինի քան սենց ֆիլմ էլի նայելը: Եվան թողնելով գրեթե ամենինչ նվիրվում է իր որդու դաստիրակությանը: Բայց հենց սկզբից իր և որդու հարաբերությունները շատ դժվար են ձևավորվում: Չգիտեմ էլ ինչ գրեմ որ սպոլիեր չանեմ: Ստեղ ամենալուրջ հարցը այն է որ քնարկվում է արդյոք ամենինչ կախված է դաստիրակությունից և ինչ սխալ էլ անի որդին կա մոր դաստիրակության թերությունը: Հարցեր որոնք միշտ հետապնդում են Եվային: Ֆիլմը նկարած է շատ խառը ոչ մի բան պարզ չէ: Վերջի 20 րոպեներում կամաց կամաց հասկանալի է դառնում ընդհանուր պատկերը: Գալիս է մի պահ որ չես էլ ուզում հավատաս ֆիլմին ։ Չգիտեմ ով է համարձակվել սենց սցենար գրել բայց իրա մոտ ստացվել է տպավորություն թողել ֆիլմից հետո ՝ կապ չունի լավ թե վատ: Մի քանի սիրուն օպերատորի կողմից կադրեր կար նկարահանված: Ու վերջում պարզվում է իզուր չէր որ կան կադրեր որոնք տարբերվեցին ֆիլմի ընթացքում իրենց նկարահանվածով: Իսկ այ ռեժիսորը շատ հետաքրքրեց ունի 5 ֆիլմ որոնք պետք է նայել առաջիկայում: Երևի միակ ֆիլմն է որ չեմ կարողանում գնահատել:
Spider( 2002) 6.8
http:// www. imdb. com / title / tt0278731
ARKADI KHACHATRYAN
# spider Ամենասիրած դերասաններից մեկը ամենասիրած ժանրում: Դեվիդ Քրոնենբերգի ֆիլմերը ինչ ասես արժեն: Շատ եմ հավանում իրա նկարած ֆիլմերը: Ռալֆը մարմնավորում է ֆիլմում ոմն Դենիս Կլեգին ով 20 տարի շիզոֆրենիայով տառապելով ապրել է հոգեբուժարանում և դուրս է գրվում: Հիվանդ երևակայությամբ մարդ ով ընկնում է ռեալ աշխարհ ու պիտի փորձի ապրել բայց...: Դենիսը շարժվում է իր մանկության դառը հուշերով ապրելով այդ պահերը ամեն վարկյանին: Վերապրելով դրանք ու իր երևակայության երեսից փորձում ուղել դրանք ներկայում ։ Երկու ժամանակների խառնուրդ նկարելը շատ լավ է ստացվել օպերատորի մոտ: Իսկ ինչի Սարդ ՞՞: Որովհետև այն կապվում է նրա հետ որ Դենիսը կարծես իր անցյալի հետքերը բռնելով շարժվում է նույն ուղղությամբ ինչպես սարդը: Սցենարի հիմքում հենց ֆիլմի սցենարիստի գրած վեպն է, որը կապված է հոգեբուժարանի հետ: Ֆիլմի հետ կապված ասեմ որ ֆինանսավորումը շատ դժվար է գտնվել ու ինքը չի փայլում իր շքեղությամբ և պետք էլ չի այս ֆիլմին: Ֆիլմը նայում ես հենց Սարդի աչքերով: Իրականում ոչ մի մուտք ոչ մի ելք չկա...: Թե ինչ է տեղի ունենում իրականում դժվար է հասկանալ քանի որ պատմողը ու սարդի աչքերը գալուցինացիայի է ենթարկվում: Լավ սաղ մի կողմ ամենակարևորը ՝ Ռալֆը մի ուրիշ տիպի դերասան է: Իրա դեմքի խառիզմատիկան, դիմագծերը, ապրումները... Շատ խորը հայացքով, որ նայում ես իրան ու հասկանում որ լրիվ մտել է կերպարի մեջ: Իրան ես մի ուրիշ տիպի եմ հարգում իրա ֆիլմերի համար: Ֆիլմը շատ ծանր է: Խորհուրդ են մարդկանց ովքեր սիրում են սենց ֆիլմեր թող նայեն: 8 / 10 Հ. Գ. Չեմ հասկանում, թե ինչի է ռեյտինգը 7:
17