Lamb( 2015) 6.4
Fathers & Daughters( 2015) 7.1
Lamb( 2015) 6.4
http:// www. imdb. com / title / tt3908598
ARKADI KHACHATRYAN
# lamb Սիրուն հետաքրքիր ու իմաստով ֆիլմ: Սենց ֆիլմեր շաբաթական մի երկու հատ պետք է մարդ նայի որ մի քիչ բարիության ու ընկերության էմոցիաներով ցրվի: Ֆիլմը պատմում է 47 տարեկան տղամարդու ՝ ով ընտանեկան ու անձնական կյանքում թերություններ ունի և չի կայացել լրիվ, ու 11 տարեկան աղջկա ՝ ով մեծանում է սխալ շրջապատում ու ինքնել չի հասկանում որն է ճիշտ իր համար որը սխալ: Առաջի միսիան ֆիլմի հասկացնել մարդկանց որ ընկերությունը տարիք չի հարցնում: Իրական ընկերությունը կփոխի մարդուն իր հայացքներով ու կազդի նրա հոգևվիճակի վրա մի միայն դեպի լավը: Սցենարը վառ օրինակ է կայանում նրանում որ միշտ կգտնվի մեկը երբ կստիպի իր անկեղծ ժպիտով ու քայլերով ամենավատ պահին նույնիսկ որ լավ զգաս քեզ: Ուղղակի պետք է ճիշտ ման գալ ու գտնել, դրա հետ մեկ տեղ չթերագնահատել դիմացինին: Մարդկանց մոտ մեծ մասամբ տենց է երբ շփվում են տարիքով փոքր մարդու հետ մտածում են որ ոչինչ չունեն իրանից սովորելու և ստանալու: Թե ինչքան բան սովորեց 47 տարեկան տղամարդը 11 ամյա աղջկանից իրենց արած ընկերությունից կնայեք ու կհասկանաք: Բայց ամենինչ միշտ իդեալական ու գծած չի լինում կյանքում: Գալիս է պահեր երբ նույնիսկ են մարդուն ում դու շատ ես սիրում և գնահատում պիտի բաց թողնես ու հեռանաս ՝ նրա երջանկության ու կյանքի ճիշտ դրվածքի համար: Ֆիլմը նայելուց հասկանում ես որ պիտի վայելես էն երջանիկ պահերը և մարդկանց ներկայությունը որոնք քեզ ժպիտ են պարգևում: Դիալոգները նենց կայֆն էին: Նայելուց անկախ քեզանից ժպտում ես: Աղջկան դերասանուհին շատ խորը դիմագծեր ունի ՝ ինձ թվում է լուրջ դերասանուհի կդառնա ապագայում: 7.5 / 10 ։ Հ. Գ. Ոնց իրանք են շեշտում ֆիլմում ամենակարևորը ընկերության մեջ անկեղծությունն է յուրաքանչյուր պարագայում:
Fathers & Daughters( 2015) 7.1
http:// www. imdb. com / title / tt2582502
ARKADI KHACHATRYAN
# FathersAndDaughters Ինձ շատ լավ ճանաչող մարդիկ կհասկանան, թե ոնց եմ սպասել այս ֆիլմին և ինչ տիպի կլանված կնայեմ... Իմ համար ամենաուժեղ թեմաներից մեկը Հոր և աղջկա սիրո, կապնվածության, վստահության ու կյանքի դասերի մասին: Մի հատ շատ լավ կոմեդիա֊դրամա կա մեքսիկական No se Aceptan Devoluciones անունով: Չգիտեմ մի տեսակ տաքություն կա այս թեմայի մեջ: Ֆիլմը պատմում է մի աղջկա մասին ում մայրը ավտովթարի հետևանքով մահացել է: Իսկ հայրը ձեռք է բերել լուրջ հիվանդություն: Բուժում ստանալու նպատակով, թողնում է աղջկան որոշ ժամանակով իր մահացած կնոջ քրոջ մոտ: Հետո գալիս է և միայնակ զբաղվում աղջկա դաստիրակությամբ ՜՜՜ Ֆիլմը երկու ժամանակ է նկարագրում միանգամից: Աղջկա մանկությունը և ներկան: Թե ինչերի միջով է անցնում երեխան էտ ավելի լավ է տեսնել: Ինչքան տաքություն է տալիս իր աղջկան: Ռասել֊ը ընտիր պապա֊ի դեր տարավ: Cinderella Man ֊ի մեջ էլ է շատ լավ հայրիկի դեր տանում բայց ստեղ լրիվ ուրիշ էր: Ամանդան լրիվ գտել էր իրա դերը: Դ էն որ կենտրոնացել էր դերի վրա ու որոշել անել առավելագույնը: Ֆիլմի ժանրը դրամա է, բայց իմ համար մի տեսակ ուրիշ հոգեհարազատ բան կար որը
18