KinoFan 2016 | Page 16

The Warriors( 1979) 7.7
Butch Cassidy and the Sundance Kid( 1969) 8.1
We Need to Talk About Kevin( 2011) 7.5
The Warriors( 1979) 7.7
http:// www. imdb. com / title / tt0080120
ARKADI KHACHATRYAN
# TheWarriors 70 ականների բոեվիկ: Ատմասֆեռան 70ականների հաճելի էր շատ: Ֆիլմը պատմում է ուլիչնիյ բոեցների ավելի կոնկրետ բանդաների մասին: Ինչ֊որ մի քաղաքում ամեն մի թաղ ունի իր բանդան իրեն համապատասխան կեցվածքով: Բանդայի բոլոր անդամները հագնվում են նույն տիպի: Քաղաքի մեծ ժողովներից մեկի ժամանակ, երբ որոշում են գրավել քաղաքը և պայքարել ոստիկանության դեմ տեղի է ունենում միջադեպ: Ժողովի գլխին կանգնած մարդուն ՝ ով պիտի համախմբեր բանդաները, կրակում են ամբոխի միջից ու սպանում: Ու էտ ամենինչը բարդում Warrios բանդայի գլխին: Ու բոլոր բանդաները սկսում են հետապնդել ու փորձել սպանել իրանց: Թե ինչերի միջով են անցնում կնայեք ինքներդ: Մի քանի բան եմ ուզում նշել: Կռիվները շատ լավն էին, ատմասֆեռան հաճելի ու նույնիսկ դերասանները ևս լավ էին խաղում, բայց մի տեսակ մի բան պակասում էր ֆիլմին տենց էլ չհասկացա: Շունչ չկար ֆիլմի մեջ: Դերասաններից մենակ Ջեյմս Ռեմարն էր ծանոթ: Հա ֆիլմը ցույց է տալիս, որ կարևորը որակն է ոչ թե քանակը ու պետքա լուբոյ պահի միչև վերջ կռվել: Ու ընդհանրապես ֆիլմը իմ կարծիքով հուշում է, որ յուրաքանչյուր տղամարադ պիտի կռվել իմանա: Հաստատ կյանքում պետք կգա ինչքան էլ որ լավ բան չի: Մի տեսակ Լեննականս հիշացրեց ֆիլմը: 7 / 10
Butch Cassidy and the Sundance Kid( 1969) 8.1
http:// www. imdb. com / title / tt0064115
ARKADI KHACHATRYAN
# ButchCassidyAndTheSudanceKid Տղա կինո: Վեստերնի սիրահարների համար թույն գործ: Ինչ տիպի կայֆ ստացա նայելուց: 7 նոմինացիա 4 հատ օսկար: Էն որ պիտի տային լավագույն ֆիլմ: Դ: Չեմ ուզում սցենարի մասին բան գրել: Իրական պատմություն կա հիմքում: Ինչքան ժամանակ է սենց թույն տղավարի կինո չէի տեսել: Ով չի նայել ժամանակ չկորցնի թող ու արագ նայի: Ռեժիսորը Աֆյոռայի ռեժիսորն է: Էս ֆիլմնել տեղ գտավ իմ 9 բալանոց ֆիլմերի կողքին միանշանակ: 9 / 10
We Need to Talk About Kevin( 2011) 7.5
http:// www. imdb. com / title / tt1242460
ARKADI KHACHATRYAN
# WeNeedToTalkAboutKevin Էս են ֆիլմերից է որ չգիտեմ տասից մեկ գնահատեմ թե տասից տաս: Տեսածս ամենաուժեղ դրամաներից է եթե ոչ ամենան: Նախապես խորհուրդ չեմ տա էն մարդկանց ովքեր շատ շատ են ազդվում ֆիլմերից նայեն այս ֆիլմը: Ճիշտն ասած ֆիլմի մասին ընդհանրապես չէի լսել հետո ինչ֊որ հոդվածներից մեկում կարդացի
16