KinoFan 2016 | Page 114

The Children of Huang Shi( 2008) 7.1
The Night Manager( TV Mini-Series 2016 –) 8.2
Vinyl( TV Series 2016) 7.9
The Children of Huang Shi( 2008) 7.1
http:// www. imdb. com / title / tt0889588
ԱՐՄԻՆԵ ՂՐԴԻԼՅԱՆ
« Եւ առանց զենք հնարավոր է հաղթել պատերազմում » Տաո Տե Չին _______________________________________________________________ Դեպքերը ծավալվում են 1937 թ., երբ Ճապոնիան հարձակվում է Չինաստանի վրա: Նրա քաղաքներից մեկը` Նանջինգը վերածվել է իսկական դժոխքի, որտեղ ոչ մի հույս չկա: Ահա այստեղ են ծպտյալ գործուղվում անգլիացի լրագրողները, լուսաբանելու իրական դեպքերը, որոնք քողարկված են աշխարհից: Ֆոտոլրագրող Ջորջ Հոգի կյանքը միանգամից փոխվում է, երբ բախվում է իրական սարսափին, երբ ինքն էլ արդեն կորցնում է հույսը, հայտնվում է հրաշքը: Արկածներ որոնող մարդուց վերածվում է հավասարակշռված ու խիզախ մարդու: Ջոնաթան Ռիզ Մեյերսը շատ հաջող էր ընտրված դերի համար, ապրում էր ամեն մի պահը, ես էլ էի իր հետ զգում ամեն ցավի պահը: Ռադա Միտչելիը իսկական ուժեղ կնոջ կերպար էր, ով գիտի իրավիճակի լրջությունը, խնդիրների լուծման ուղիները, ու թևաթափ չի լինում դժվար իրավիճակում: Չո Իուն Ֆաթի ու Միշել Իեոի հայտնվելը ցանկացած ֆիլմում, էդ կինոն մի աստիճան իմ աչքում բարձրացնում է: Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի ու իրական մարդու կյանքի պատմության հիման վրա: Հոգը կամ Խոկուն, յուրօրինակ Շինդլեր է Նանջինգի որբ երեխաներ համար: Հուզիչ ու հոյակապ ֆիլմ էր, մեր ներկա ներքաղաքական իրավիճակին համահունչ: Բարի դիտում:
The Night Manager( TV Mini-Series 2016 –) 8.2
http:// www. imdb. com / title / tt1399664
ԱՐՄԻՆԵ ՂՐԴԻԼՅԱՆ
# TheNightManager Շատ լավն էր, գիտեի որ դուրս հաստատ գալու է, բայց որ այս աստիճանի լավը կլինի չէի սպասում: Տիտրերի պահը նման է Բոնդի սկզբի պահին, հետաքրքիր լուծում էր, թեման լրտեսական խաղերն են ու այդ ընթացքում մարդկային ճակատագրերի առք ու վաճառքը, երբ մի ամբողջ պետություն ի դեմս Բրիտանիայի գնվում է հարուստ մարդու կողմից: Շատ հետաքրքիր կլինի հետևել Հիդլսթոնի ու Լորիի հակամարտությանը: Բարի դիտում, բոլորին դուր կգա:
Vinyl( TV Series 2016) 7.9
http:// www. imdb. com / title / tt3186130
ԱՐՄԻՆԵ ՂՐԴԻԼՅԱՆ
# Vinyl Սերիալը սպասում էի, ի վերջո Սկորսեզեյի ու Միկ Ջագերի մատն էր խառը, իսկ իրենք կկարողանան 70-ականների ռոքի ու խենթությունների շունչը հաղորդել: Երաժշտությունը հրաշք է, էն որ ռոք’ ն ռոլ, բլյուզ, մի խոսքով լավ երաժշտություն սիրում ես, էս սերիալը ուղակի հրաշք է: Բոբի Կանավալեն շատ նման է երիտասարդ Դե Նիրոյին կամ Ալ Պաչինոյին, շատ լավ էր խաղում հավատացի: Բարի դիտում, արժե, իհարկե ոչ բոլորի համար է:
114