KinoFan 2016 | Page 115

American Crime Story( TV Series 2016 –) 8.5
Going Clear: Scientology and the Prison of Belief( 2015) 8.1
Billions( TV Series 2016 –) 8.4
American Crime Story( TV Series 2016 –) 8.5
http:// www. imdb. com / title / tt2788432
ԱՐՄԻՆԵ ՂՐԴԻԼՅԱՆ
Մի այլ կարգի լավ սերիալ է: Պատմում է 1994 Օ Ջեյ Սիմփսոնի կողմից կնոջը և սիրեկանին սպանելու այնուհետև Ռոբերտ Քարդաշյանի( ամենահետաքրքիր պահը դա է) կողմից նրան արդարացնելու մասին: Ռոբերտի դերում Դեյվիդ Շվիմերն է խաղում, ընդհանրապես սերիալը ոսկե դերասանական կազմ ունի, մեկը մեկից լավն են ` Սառա Պոլսոն, Քյուբա Գուդինգ կրտսեր, Ջոն Տրավոլտա, Սելմա Բլեր: Դատական գործընթացին հետևել է ամբողջ ԱՄՆ-ն, համարվում է անհավանական դատական գործընթաց:
Going Clear: Scientology and the Prison of Belief( 2015) 8.1
http:// www. imdb. com / title / tt4257858
ԱՐՄԻՆԵ ՂՐԴԻԼՅԱՆ
# GoingClearScientologyandthePrisonofBelief Լոուրենս Ռայթի ստեղծագործության հիման վրա Ալեկս Գիբնիի կողմից նկարված դոկումենտալ ֆիլմ, որ պատմում է այնպիսի քայքայիչ աղանդի մասին, ինչպիսին Սեյենտոլոգիան է: Ի դեպ աղանդը ստեղծվել է հոգեկան խնդիրներ ունեցող մարդու կողմից, ով իր ձեռքով նամակ է գրել, որ օգնության կարիք ունի, ու էդպիսի մարդու շիզոֆրենիայի արդյունքում ստեղծվածի հետևից հիմա հազարներն են գնում: Աղանդն ազատված է հարկերից ու հիմա միլիարդներ ունի հետևորդների գրպանից իհարկե: Ֆիլմը ստեղծվել է որոշակի վախի մթնոլորտում, նկարահանող խմբի հետ ստեղծման վրա աշխատել են 160 փաստաբան: Անկեղծ, եթե չլիներ Քեթի Հոլմսի ու Թոմ Կրուզի բաժանումը, այդքան էլ չէր հետաքրքրի, բայց արժեր նայել: Հիմանականում աղանդի զոհերն են խոսում, օրինակ կրկնակի օսկարակիր Պոլ Հագիսը, դերասան Ջեյսոն Բեխը: ՍՊՈՅԼԵՐ— Պատմում են, որ Տրավոլտան մի քանի անգամ ուզել է հեռանալ, բայց քանի որ կոմպրոմատ ունեն իր դեմ չի կարողանում: Օպերատորական աշխատանքի համար Էմմի է ստացել: Հնարավոր է Օսկար ստանա:
Billions( TV Series 2016 –) 8.4
http:// www. imdb. com / title / tt4270492
ԱՐՄԻՆԵ ՂՐԴԻԼՅԱՆ
# Billions Քանի որ խմբում միշտ հարց է առաջանում,- Լավ սերիալ ասեք նայեմ: Ահա ասում եմ, պրեմիերան հունվարի 17-ին է, բայց առաջին սերիան արդեն կա: Խոսքը գնում է ֆինանսական աշխարհի մասին: Դեռ որոշակի բան չեմ կարող ասել, առաջին սերիան շատ լավն էր: Paul Giamatti- կարիք չկա ներկայացնել: Damian Lewis- կարիք չկա ներկայացնել: Showtime- իրենց սերիալները լավագույներից են:
115