KinoFan 2016 | Page 113

The Adderall Diaries( 2015) 5.2
Queen of the Desert( 2015) 5.6
Doctor Thorne( TV Series 2016 –) 7.2
The Adderall Diaries( 2015) 5.2
http:// www. imdb. com / title / tt1735907
ԱՐՄԻՆԵ ՂՐԴԻԼՅԱՆ
# TheAdderallDiaries Ուժեղ ֆիլմ էր նկարված Ստիվեն Էլիոթի ինքնակենսագրական գրքի հիման վրա: Պատմում է մշտական թեմայի`հայրեր որդիներ բարդ հարաբերությունների մասին: Պատմությունը պատմվում է 2 տեսանկյունից որդու և հոր ու վերջում ստեղծում իրականությունը: Ջեյմս Ֆրանկոն ու Էդ Հարիսը շատ հաջող կերտել էին բարդ հոգեբանական կերպարներ: Բռավո Ֆրանկոյին, շատ բնական էր խաղում: Էմբեր Հերդն էլ էր իր դերում ազատ զգում, սիրուն ա էլի գրողի տարածը: Հետաքրքիր էին նկարել անցյալի ու ներկայի ներձուլման ու բաժանման պահը: Խմբում շատերին դուր կգա: Բարի դիտում:
Queen of the Desert( 2015) 5.6
http:// www. imdb. com / title / tt1837636
ԱՐՄԻՆԵ ՂՐԴԻԼՅԱՆ
# QueenoftheDesert Ֆիլմին սպասել եմ ու մեծ հաճույքով նայեցի մինչև վերջ: Հոյակապ էր նկարված: Սա էն դեպքն է, որ բոլոր հայտնի կինոռեսուրսների կարծիքը հաշվի չպետք է առնել: Ամեն մեկիս սրտին յուրովի կկպնի: Վերներ Հերցոգը մեծ աշխատանք է տարել ու ստեղծել է կադրի ու պատմության համահունչ ձուլվածք: Նկարված է իրական պատմության հիման վրա` Հերտրուդա Բելլի կյանքի, ում կոչում էին արաբական աշխարհի Խաթուն, շրջազգեստով Լոուրենս Արաբացի: Իր մասին այստեղ http:// www. vokrugsveta. ru / vs / article / 2925 / Կլաուս Բադելթը( Klaus Badelt) կարողացել է ստեղծել հոյակապ երաժշտություն համեմված արաբական հնչյուններով ու դաշնամուրի քաղցր տխրությամբ: https:// www. youtube. com / watch? v = Z24w9QMAa9I Համաձայն եմ, Նիկոլի փոխարեն ավելի հաջող ընտրություն կարող էին անել, բացասկան կարծիքները դրա հետ է կապված: Ամեն դեպքում շատ լավ խաղաց, զգացվում էր որ աշխատել է, երկար է պատրաստվել: Պատինսոնը մարմնավորում է Լոուրենս Արաբացուն, շատ լավ է խաղում իր ու Նիկոլի դիալոգը շատ հաջող էր: Դեմիան Լյուիսը ու Ջեյմս Ֆրանկոն էլ լավն էին: Իմ կարծիքով շատերը կհավանեն: Բարի դիտում:
Doctor Thorne( TV Series 2016 –) 7.2
http:// www. imdb. com / title / tt4938084
ԱՐՄԻՆԵ ՂՐԴԻԼՅԱՆ
# DoctorThorne Ինչպես միշտ. Բրիտանիա, սնոբիզմ,“ մենք աղքատ ենք, բայց էնքան քիթներս բարձր է, որ չենք ուզում մեզնից ցածրի հետ շփվել”: Աբբայությունը վերջացնելուց հետո Ջուլիան Ֆելովզը սրա սցենարն է հանձն առել, բավականին հաջող գեղարվեստական ստեղծագործությունը ադապտացրել է: Դերասաններն արտակարգ են խաղում. անգլիական հումորն ուղղակի հորդում է, բժիշկ Թորնը( Tom Hollander) արտակարգ էր: Բարի դիտում:
113