Victoria( TV Series 2016 –) 8.3
Black Gold( 2011) 6.7
Animal Kingdom( TV Series 2016 –) 8.1
լավ պայմաններ ստեղծելու համար ԱՄՆ-ում: Սա իր մասին ՝ https:// en. wikipedia. org / wiki / Cesar _ Chavez Իսկ ֆիլմը լավն էր, ժանրին հատուկ, դերասանները ճիշտ են ընտրված ու լավ են խաղում: Ինչպես միշտ գնահատականին չեմ նայում, ձեզ էլ խորհուրդ չեմ տա: Բարի դիտում:
Victoria( TV Series 2016 –) 8.3
http:// www. imdb. com / title / tt5137338
ԱՐՄԻՆԵ ՂՐԴԻԼՅԱՆ
# Victoria2016 Առանձնապես մեծ սպասումներ չկային. լավն է ինչ խոսք, բայց չհամոզեց, ծառաների ու տերերի գիծը շատ նման է մեզ հայտնի սերիալին, արհեստական էր մի տեսակ, ժամանակագրությունը, դերասանների ընտրությունը, կոստյումների ընտրությունը հատուկ մարդկանց հետ հղկված էր: Չեք փոշմանի, նայեք: Եթե թարգմանությունով եք նայելու, ուրեմն newstudio, քանի որ ժամանակին հատուկ ռուսերենով են թարգմանել:
Black Gold( 2011) 6.7
http:// www. imdb. com / title / tt1701210
ԱՐՄԻՆԵ ՂՐԴԻԼՅԱՆ
# BlackGold Շատ սիրուն ֆիլմ էր, ամեն մի կադրն էր սիրուն, դե դա բնական է, նկարվել է արաբական տաք արևի շողերի տակ, շատ լավ դերասանների մասնակցությամբ: Անտոնիոյին 2-րդ անգամ եմ արաբի դերում տեսնում, Մարկ Ստրոնգին շատ էր սազում գլխաշորը, Տահար Ռահիմը արդեն ամենուրեք է, Ռիզ Ահմեդի հետ լավ դիալոգ ունի: Կարևորը ռեյտինգին չխաբվել ու հետևություններն ինքնուրույն անել ըստ նախասիրության, անձամբ ես պաշտում եմ այսպիսի կինոն: Ֆիլմում պատմվում է ԱՄԷ-ի ստեղծման պատմությունը, թե այդ ընթացքում ինչքան արյուն է թափվել: Սա նայելուց, կարծես Լրաբերի թողարկում նայեի ժամանակակից Սիրիայի ու արաբական որոշ երկրների ներքաղաքական իրավիճակի մասին:
Animal Kingdom( TV Series 2016 –) 8.1
http:// www. imdb. com / title / tt5574490
ԱՐՄԻՆԵ ՂՐԴԻԼՅԱՆ
# AnimalKingdom Բավականին սպեցիֆիկ սերիալ է, ոչ բոլորը կհավանեն: Բայց հանուն դերասանական կազմի կարելի է, լավ են խաղում, հետո էլ մեզ ծանոթ դերասաններ են մեկը Վիկինգներից, մեկը Սուր գլխարկներից, ու մեկ էլ Էլեն Բիրկինը: Համանուն ֆիլմ կա, ասում են լավն է, չգիտեմ չեմ տեսել, մի օր երևի: Ոչ բոլորը կնայեն, ու դրա համար ավելի հետաքրքիր է:
112