Պատումներ Հայաստանից
Հայաստանը լի է հետաքրքիր պատումներով և արկածներով:
Medium.com/StoriesFromArmenia բլոգը կփորձի ներկայացնել մի թաղա-
մասի միահյուսված պատմություններ այն մասին, թե ինչպես է մեր
ազգը ներդնում նորարարությունն ու միաժամանակ պահպանում
սովորույթներն ու ավանդույթները՝ գլոբալացված աշխարհում վերա-
սահմանելով իր ինքնությունը:
Պատմությունների հեղինակն Արտավազդ Եղիազարյանն է: Նա ոգե-
շնչվում է Երևանում և ընդհանրապես Հայաստանում գոյացող ամեն
պատմության հանդեպ անսպառ հետաքրքրությունից: Այստեղ նա
գրում է մարդկային վարքագծի ու արժեհամակարգի նրբությունների
մասին՝ մեր և հարևանության երկրների համատեքստում։ Նազարեթ
Սեֆերյանը բլոգի հայերենից անգլերեն թարգմանիչն է, ում աշխատան-
քի շնորհիվ աշխարհի բնակչության ավելի մեծ մասը կարող է ծանո-
թանալ Հայաստանից այս պատմություններին:
Նկարազարդումների հեղինակն էլ նկարիչ Վիլյամ Կարապետյանն է:
ստիպված ընդմիջեց, մինչև ընկերները կծիծաղեն, — ուղղակի ստար-
տափի համար ամենակործանիչ բանը գիտե՞ք որն ա։ Լոկալությունը։
Պուլպուլակները հենց ունիկալության պատճառով շատ նեղ հետաքրքրու-
թյուն կառաջացնեն։
Մի պահ բրեյն-սթորմինգը հանդարտվում է, գորշ ամպերը մաքրվում են,
բայց կապույտ երկինքը այս դեպքում ոչ թե լավ է, այլ հակառակը…
— Առաջարկում եմ օնլայն հիշատակի պուրակ, որտեղ ամեն հայ իրա
ընկերոջ հիշատակին վիրտուալ պուլպուլակ կտեղադրի, — փայլող աչ-
քերով առաջարկեց տղան, որին Գագո էին դիմում, — Պատկերացրի՞ք։
Ասենք, Հովոն գնում ա Ամերիկա, ապրում, ծլում, ծաղկում ա, հետո
մահանում ա, ու իրա ամերիկացի ընկերը մեր ափում Հովոյի հիշա-
տակին պուլպուլակ ա կանգնացնում…
— Ու պուլպուլակները տիպային կլինեն՝ երևանյան հայտնի պուլպու-
լակների դիզայնո՜վ, — զարգացնում է միտքը Հասմիկը, — իսկ եթե որո-
շեն ունիկալ դիզայն ստանալ, դա արդեն դառնում ա ին-ափ փըրչեյս՜։
Արմանը չլսեց բրեյն-սթորմինգի ավարտը, քանի որ դռան մոտ երևաց
ներկված նարնջագույն մազերով և ծաղկավոր խալաթով վաթսունն
անց կինը՝ երկրորդ հարկի հարևանը։ «Միայն թե ոչ այսօր», մտածեց
Արմանն ու շտապեց կնոջն ընդառաջ։
— Ես ձեզ չասեցի՞՝ էս ձեր գիշերային ակումբը իմ տան տակից հանեք
վերացրեք, — առանց ողջույնի սկսեց տիկինը։
— Ախր բայց…
— Ոչ մի բայց։ Սաղ օրը դըմբ-դըմբ, տեխնիկայի խշշոցն էլ վրայից…
— Տիկին Չոքեքչյան ջան, ես ախր ձեզ անցյալ շաբաթ ասեցի, որ մենք
գիշերային ակումբ չենք, երբեք բարձր երաժշտություն չենք միացնում,
խոհանոցը բոլոր հնարավոր սարքավորումներով լրացրել ենք…
— Ուզում եք ասեք ես ե՞մ գժվել։ Երաժշտությունը անջատում ենք հենց
ես իջնում եմ՝ հետևում եք ինձ հաստատ։
*** Շարունակութ յունը կարդացեք
Medium.com/StoriesFromArmenia բլոգում
Արմանը չգիտի՝ ինչ պատասխանել։
— Եթե ցերեկն էլ շարունակվեց՝ հենց էսօր ոստիկանություն եմ կան-
չում, թող օրենքով ձեր հարցերը լուծեն…
Տիկին հարևանուհին զզվանքով նայում է սրահի տարբեր անկյուննե-
րում աշխատող ջահելությանը, ինչ-որ հայհոյանք շշնջում ու դուռը
շրխկացնելով լքում տարածքը։
— Ա՜րմ, այ Արմ, — ձայն է տալիս Արտակը, — լսի, քո կարծիքով, եթե մո-
տիվացիոն նամակս մի քիչ ազատ ոճով գրեմ ու, ասենք, իմ սիրո պատ-
մությունը մեջը նկարագրեմ, կընդունե՞ն։
Արմանը հիմա էլ չգիտի ինչ պատասխանել մշտական հաճախորդին։
— Իրականում երևի էդպես ավելի աչքի ընկնող ու օրիգինալ կլինի, գրի
հաստատ։ Հեչ որ չէ՝ նոր լավ պատմվածք կունենաս։
Արմանը շտապում է սրճարանի հետնասենյակ՝ պետք է զանգահարել
ավելի փորձառու սրճարանատերերին և խորհուրդ հարցնել։ Այլապես
ամեն ինչ կարող է հարամվել։
11։44
— Էն օրը զարթնեցի ու սիրտս մի այլ կարգի ճիշտ, հայկական, դառը
սուրճ ուզեց։ Գնացի առաջին պատահած կաֆեն, ասում եմ՝ հայկական
սուրճ։ Գիտե՞ս ինչ ասեցին՝ մեր մոտ մենակ էսպրեսո ա։ Ախր ո՞նց, ո՞նց
կարելի ա չունենալ հայկական սուրճ Երևանում, — կանգնակի մոտ իր
ճիշտ հայկական սուրճին սպասելիս տարակուսում էր Սերգեյը, որն առա-
ջին անգամ վերջապես որոշեց օգտվել իր հատուկ քարտից, — ասածս էն
ա, որ եթե դու չունենայիր՝ կարելի էր միանգամից փակել օբեկտը։
— Եթե սենց շարունակվի՝ հայկական սուրճն էլ չի փրկի փակվելուց, —
սրճեփի պարունակությունը գավաթի մեջ դատարկելով ասաց Արմա-
նը, — էնքան բան կա, որ մտքովս չէր էլ անցել՝ չես պատկերացնում։
— Հաստատ հարևանները, չէ՞։ ***
Նախագծին աջակցում է Եվրոպական միության
պատվիրակությունը Հայաստանում:
Արտավազդ Եղիազարյան
Վիլյամ Կարապետյան