evnmag evnmag46 | Page 58

Քաղաք Կադրերի բաժին Խորհրդահայ ֆուդ ֆոթոգրաֆի, 1981 թ. Մինչև խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում փաստա- ցի մսեղենի և կաթնեղենի արդյունաբերություն չի եղել: 1913 թվակա- նին Հայաստանում կային 23 պրիմիտիվ պանրագործական արտա- դրամասեր, որոնցում վերամշակվել է ընդամենը 4600 տոննա կաթ, արտադրվել է 29 տոննա յուղ, 349 տոննա շվեյցարական և 27 տոննա աղաջրային պանիրներ: Անասունների սպանդը կատարվել է 1903 թ. Երևանում և 1905 թ. Ալեքսանդրապոլում հիմնադրված երկու պրիմի- տիվ սպանդանոցներում: Իրավիճակը կտրուկ փոխվեց հատկապես 1960-ականներին, երբ ոլորտի առաջատարներ դարձան Երևանի կա- թի և մսի կոմբինատները: 1981 թվականի գովազդային բրոշյուրում ներկայացված է այդ և այլ կոմբինատների արտադրանքը: 56 Դեկտեմբեր 2017