evnmag evnmag46 | Page 56

Քաղաք Պատումներ Հայաստանից

Գլխավոր դուռը

Ներկայացնում ենք « Պատումներ Հայաստանից » պատմվածաշարի հերթական պատումը: Շարքին կարելի է հետևել ամսագրի թողարկումներում և medium. com / storiesfromarmenia բլոգում:
8:07
Շիրակի փողոցի ասֆալտապատ մայթեզրը գրեթե ամբողջությամբ պատած դեղին տերևները հաճելի խշխշում էին Արմանի ոտքերի տակ: Մինչև իր կյանքի գլխավոր դռան շեմին հասնելը դեռ մի քանի րոպե կար: Անցավ մետրո « Չարբախի » մոտով, նայեց ժամացույցին ՝ առավոտվա ութը հազիվ էր անցել: Հոգոց հանեց ու գլուխը տարուբերեց, քանի որ մինչև հիմա չէր պատկերացնում, թե ինչպես իր կյանքը փոխվեց այնպես, որ նա ժամը ութին ոչ թե պառկում է քնելու աշխատանքային ստեղծագործական գիշերվանից հետո, այլ արդեն քայլում է դեպի աշխատավայրը: Թեև աշխատավայր բառը շատ դիպուկ չէր. այդպես ավելի հարմար է կոչել այն հիմնարկները, որտեղ մարդ վարձու աշխատող է: Իսկ սա բառացիորեն իր երկրորդ տունն էր:— Ներեցեք, պատվավոր բարեկամ, կարո ՞ ղ է մի հարյուր դրամով օգնեիք նվաստիս,— երկրորդ տան դռնից մի քանի քայլ առաջ Արմանի ճանապարհը փակեց փողոցի այցեքարտ-մուրացկան Վլադիմիրը,— կամ գոնե մի ծխախո ՞ տ հյուրասիրեիք: Արմանը, որը երբևէ չէր շռայլում գրպանի մանրը փողոցում հանդիպող մուրացկաններին, Վլադիմիրին, այդուհանդերձ, մի մանրադրամ հանձնեց:— Երախտապարտ եմ ի խորոց սրտոյ,— ասաց Վլադիմիրը, ով երեք սենյականոց բնակարան ուներ Չարբախում ՝ երկու խաչմերուկ այն կողմ, բայց տարիներ առաջ որոշել էր այլևս չաշխատել: Ինչ-որ առումով Վլադիմիրի այդ ռադիկալ որոշումը նման էր նաև Արմանի բռնած ճանապարհին: Այնքանով, որ նա էլ որոշել էր չաշխատել ուրիշի մոտ մի քանի տարի առաջ: Դրանից հետո տրվել ֆրիլանսերի քաոսային, անկախ, բայց բավական անհեռանկար կենսակերպին: Բայց այդ փուլի նույնիսկ ամենաբարդ պահերին, հիշեց Արմանը, անհնար էր համակերպվել գրասենյակային մթնոլորտ վերադառնալու գաղափարին: Հիշեց, ինչպես էր քննարկում այդ վիճակը իր ֆրիլանս բախտակից ընկեր դիզայներ Սերգեյի հետ, որը ասում էր ՝ « Սուրճ, արև, Կասկադ, Սարյան, հանդիպումներ: Ո ՞ նց կարող ես փոխել էդ ստից երևանյան երջանկությունը »… Սերգեյն էր, որ այդպիսի երջանկաշատ ռեժիմով մշակել էր « Բիսեդկա » քոուորքինգսփեյսի բրենդինգը և դրա շնորհիվ ուներ այդ սրճարան-աշխատարանի պատվավոր անդամի քարտ ։ Ու գալիս էր այստեղ իր երևելի Սարյան- Պուշկին-Կասկադից: Լավ է, մետրոյով դա այդքան էլ դժվար չէր: Արմանը նկատեց սրճարանի դռան մոտ կանգնած Արտակին: Չնայած, որ երիտասարդ ծրագրավորողը նորաբաց սրճարանի մշտական հաճախորդներից էր, Արմանը դեռ այսքան շուտ նրան այստեղ չէր տեսել:— Մտի, բայց մի քիչ պիտի սպասես, մինչև միացնեմ սուրճի մեքենան,— ասաց Արմանը,— թեյք-ըվեյ, չէ ՞:— Չէ, չէ, էսօր գործի չեմ գնում, Erasmus-ի համար մի հատ մոտիվացիոն նամակ ունեմ գրելու ՝ մինչև չվերջացնեմ, չեմ գնա,— հայտնեց Արտակը:— Գժական: Եթե դրական պատասխան ստանաս ՝ կգաս մեր մոտ էլ նշենք,— ժպտալով առաջարկեց Արմանը և պտտեցրեց բանալին:

Շատ շատերը, ինչպես բոլորովին վերջերս ինքը ՝ Արմանը, փնտրում էին նոր ուղիներ ու նոր դռներ դեպի սեփական, քարքարոտ, բայց պայծառ ապագան

Ակնթարթ անց նա նորից ոտք դրեց իր նոր կյանքի մեջ: Հետաքրքիր է, այս զգացողությունը երկա ՞ ր կմնա, մտածեց նա, շտապելով դեպի կանգնակը, երբ ամեն անգամը առաջին անգամվա պես է թվում: Մինչ Արտակը տեղավորվում էր իր սիրելի սեղանին ՝ հեռավոր անկյունում ՝ յուրօրինակ բեմահարթակին, մեծ լուսամուտի կողքին, Արմանը միացնում էր սուրճի մեքենան և առավոտյան փլեյ-լիսթը ։ Երբ բարձրախոսներից լսվեց երգչախմբի ուրախ Another day of sun բացականչությունը, երևանյան աշնան արևի ճառագայթները ձգվեցին, սրճարանի լուսամուտից հասան Արմանին ։ Այո, ևս մեկ արևային օր, որը, սակայն նախորդ նմանատիպ օրերից տարբերվում էր իր կարևորությամբ. այսօր երեկոյան « Բիսեդկան » կարևոր հյուրեր ուներ ։ Նրանց տպավորությունից մեծապես կախված էր սրճարանի ապագան ։
10:23
Արդեն քսան րոպե էր, ինչ կանգնակի հետևում տեղակայված բաց խոհանոցում բուռն գործունեություն էր ծավալում տիկին Արուսը ՝ Երևանի ամենահամեղ փենքեյքաբլիթների և լոլիկով ձվածեղի հեղինակը: Արմանը հպարտությամբ ամեն անգամ իր սև « Մոլեսկինի » մեջ նշում էր, երբ լսում էր այդ մասին հաճախորդներից և շատ հպարտանում Արուսի հետ համագործակցությամբ:— Արուս, հիշում ես չէ ՞՝ երեկոյան պետք ա ձվածեղի խնդիր չառաջանա, էսօր ամենակարևոր օրն ա,— շփոթված հիշեցրեց Արմանը ։ Արուսը միայն ժպտաց և որոշեց չնշել, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արմանը միայն այսօրվա երեկոյի ձվածեղների մասին է խոսում ։ Այս ժամին « Բիսեդկան » արդեն վերածվում էր լիարժեք քոուորքինգ սփեյսի: Հաճախորդներից շատերը, ինչպես բոլորովին վերջերս ինքը ՝ Արմանը, փնտրում էին նոր ուղիներ ու նոր դռներ դեպի սեփական, քարքարոտ, բայց պայծառ ապագան: Հպարտ նոր բիզնեսմենները: Ստարտափներ գեներացնող ջահելությունը: Փայտապատ սրահի կենտրոնական ՝ երկար սեղանի մոտ հավաքված ծրագրավորող ուսանողները հինգ հոգով բուռն քննարկումների մեջ էին ։ Այնքան բուռն, որ Արմանը նույնիսկ մտածում էր նկատողություն անելու մասին, բայց մի պահ վարանեց, և որոշեց չխանգարել գաղափարների զարգացմանը ՝ ի վերջո, հենց նման պահերի համար էլ բացվել էր սրճարանը ։— Երեխեք, ախր պուլպուլակը իրոք Երևանի ամենաունիկալ սիմվոլներից ա ։ Էդպիսի բան աշխարհի էլ ոչ մի քաղաք չունի ։ Ու մինչև հիմա պուլպուլակներին նվիրված ոչ մի ափլիքեյշն չկա ՜,— Արմանը լսեց կարճ, համարյա տղայական սանրվածքով սևաչյա աղջկա հիմնավորում ։— Հաս, ախր դրա մասին ոչ ոք չի վիճում, է,— սթափեցրեց գանգրահեր տղան սեղանի հակառակ կողմից,— ես էլ եմ շատ սիրում պուլպուլակներ, ասեմ ավելին, հենց հիմա ասում եմ ՝ եթե հետս մի բան պատահի, մեր բակում անպայման մի հատ կկանգնացնեք իմ պատվին …— տղան
54 55
Դեկտեմբեր 2017