evnmag evnmag46 | Page 55

Մի բաժակ մի բան La Distillerie No. 1, Մոնրեալ Եթե գերմանացիներն այնքան են կոփվել, որ կարող են ամանորի տոնավաճառին դուրս գալ ավանդական շորտով ու գուլպաներով և ունքը չշարժելով գարեջուր խմել «մաքուր օդին», ապա սառուցյալ Կանադայի բնակիչները գերադասում են ընկղմվել ստորգետնյա բարերից մեկն ու մի բաժակ մի բան խմել, մի տաք բան, մի տաք ալկոհոլային բան։ La Distillerie No. 1-ը մոնրեալցիների ամենասիրելի վայրերից մեկն է, որտեղ քեզ չեն գտնի ոչ ձյունամրրիկները, ոչ էլ աչք սղոցող սառնամանիքը։ Բացի այդ, սա «հետդ ուտելու բան բեր» տարբերակով աշխատող բար է, որտեղ առաջարկվող (կարդալ՝ հըլը չնստած արդեն սեղանին դրվող) միակ կրծելիքը մի բանկա ոսկե ձկնիկ- պեչենիկներն են։ Բայց խմիչքի հարցում այստեղ ոչինչ չեն խնայել, ու բացի առկա մենյուից բարմենը պատրաստ է ցանկացած հաճա- խորդի համար անհատական կոկտեյլ մոգոնել՝ լինի տաք, թե սառը։ Բարի տնավարի նիստուկացն ամփոփվում է դրեսկոդի բացակայու- թյամբ. ուզում ես՝ ֆրակով արի, ուզում ես՝ տան տրիկոյով։ Ֆիկվե՞նք Chokladkoppen & Kaffekoppen, Ստոկհոլմ Fika-ն, կարելի է ասել, շվեդական #կոֆեկենտրոնն է։ Այն բառացի նշանակում է հանդիպել մի բաժակ սուրճ խմելու և խմորեղեն ուտելու համար, իսկ fika-ը շվեդական սլենգում նշանակում է սրճարան կամ խմորեղենի խանութ։ Ցրտա- շունչ Շվեդիայում տեղացիները հացաբուլկեղենի ու տաք թեյ-սուրճի հանդեպ թուլություն ունեն, և մայրաքաղաքում նրանց ամենասիրված վայրը մեկի փոխարեն երկուսն են՝ Chokladkoppen և Kaffekoppen։ Անուններն արդեն հուշում են, որ մեկը տաք շոկոլադի համար է հայտնի, մյուսը՝ սուրճի։ Սրճարանները Ստոկհոլմի հին քաղաքի իրար կողք գտնվող շենքերում են, մեկը՝ կարմիր աղյուսի գույնի, մյուսը՝ դեղին մանանեխի։ Սրանք Ստոկհոլմի «ամենաֆոտոգենիկ» սրճա- րաններն են, որտեղ ոչ միայն տեղացիներն են սիրում գնալ, այլև տուրիստները։ Վերցնում ես տաք ծածկոց, երկար հեր- թերից հետո գրավում փոքրիկ սեղանիկներից որևէ մեկը ու հետևում քաղաքի հնամյա հրապարակում շրջող մարդկանց՝ վայելելով Friends-ի մեծ բաժակով մատուցվող Kaffekoppen-ի սուրճը կամ Chokladkoppen-ի տաք սպիտակ շոկոլադը, որով երդվում են բոլորը։ Անի Սմբատի