evnmag evnmag46 | Page 54

ՈՒՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ Այնտեղ
Ծովին մոտ
Cafe Regatta, Հելսինկի Մեղք կլիներ խոսել ձմռան բացօթյա սրճարանների մասին ու բաց թողնել Սկանդինավիան ։ Ֆինլանդիայի մայրաքաղաքում մի շատ սիրված վայր կա ծովի ափին, որը չափսերով դասական սաունայից քիչ է տարբերվում ։ 115 տարեկան ավանդական ֆիննական քոթեջը ժանգակարմիր փայտե տնակ է, որի ներսում ձմռանը տաք ու փափուկ է, իսկ դրսում կարելի է նստել խարույկի շուրջ ու մակկարա( ֆին. նրբերշիկ) խորովել ։ Արևոտ օրերին այստեղ ասեղ գցելու տեղ չկա. սրճարանում մատուցում են միայն ֆիլտրած սուրճ ՝ որքան ուզես, իսկ ֆիննական պուլլայի( դարչինով բուլկի) հոտը հեռվից գրավում է նույնիսկ ամենամրսկաններին, որոնք չեն դիմանում այդ ամենը ծովի տեսարանով վայելելու գայթակղությանը ։
52 53
Դեկտեմբեր 2017