Բնության գրկում
Café am Neuen See, Բեռլին
Տարին 5 ամիս արև չտեսնող գերմանացիները վաղուց արդեն բազմաթիվ
տարբերակներ են գտել վայելելու ամենացուրտ եղանակն ու անցկաց-
նելու լավ ժամանակ։ Café am Neuen See-ն, որ թարգմանաբար նշանակում
է «Սրճարան Նոր լճի մոտ», թաքնված վայր է Թիերգարդենում՝ Բեռլինի
կենտրոնական ամենախոշոր անտառում։ Ամռանն այն պարտեզով
սրճարան ու գարեջրատուն է, իսկ ձմռանը վերածվում է բավարական
և իտալական խոհանոցով ռեստորանի, որի լուսավորությունն ապահո-
վում են միայն վառվող մոմերն ու բուխարին։ Բայց այս վայրի ամենա-
կարևոր յուրահատկությունը տեղանքն է. չորս կողմից ապակեպատ
ռեստորանից հեքիաթային տեսարան է բացվում դեպի շրջակա ձյունա-
սպիտակ անտառն ու սառցապատ լիճը։
Հյուսիսային բևեռ, դու ե՞ս
Coppa Club, Լոնդոն
Ճիշտ Թաուերի կամրջի հարևանությամբ մի կա-
խարդական վայր կա, որտեղ կարող ես քեզ իգ-
լուի լյուքս համարում հայտնված էսկիմոս զգալ։
Իգլույանման այդ սեղանները նախատեսված են
8 հոգու համար և ամբողջությամբ կահավորված
ու շատ լավ ջեռուցվում են թափանցիկ թաղան-
թի տակ։ Շենքի տանիքում տեղավորված այս
ակումբում ձմռանը կարելի է վայելել լոնդոնյան
ամենահայտնի տեսարաններից մեկը, պատվի-
րել ամանորի ընթրիք և չմրսել։ Տաք ու փափուկ
ծածկոցներն ու սեզոնային թեյախմություններն
այստեղ ժամանակ անցկացնելու լավագույն
տարբերակն են։