ՈՒՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ Այնտեղ
Ցրտազգիները
Հենց մեղմիկ զեփյուռը փոխվում է սառնաշունչ քամու, Երևանի սրճարանները
փասա-փուսան հավաքում, գնում են ներս։ Սարյանի ու Կասկադի ժխորից հետո
մեռելային լռություն է տիրում, կարծես պարեկային ժամ լինի։ Դուրսը մա՜րդ չկա։
Մինչդեռ կան քաղաքներ, այդ թվում շատ ավելի ցուրտ ձմեռներ ունեցողները, որտեղ
իրավիճակը բոլորովին այլ է։
«Մեծ խնձորի» տաք անկյունը
The Lodge at Gallow Green, Նյու Յորք
McKittrick հյուրանոցի կտուրում
ձմռան ամիսներին բացվում է Նյու
Յորքի ամենատաք և, որ ամենակա-
րևորն է, ամենահարմարավետ ժա-
մանցավայրը։ Այն իսկական ալպիա-
կան անկյունի է նման, որտեղ հաճա-
խորդները կարող են հանգստանալ
երկհարկանի մահճակալներում, մոր-
թիներով պատված կանոեում և ան-
գամ երկաթուղային վագոնում։ Նրանք
կարող են ուսումնասիրել փայտե դա-
րակներում ներկայացված տարատե-
սակ գրքերն ու ցուցանմուշները կամ
նստել սեղանի մոտ, որը պատված
է սոճու տերևներով ու փաթաթած
մագաղաթով։ Բացօթյա հատվածում
գլինտվեյնից բացի ջերմացնում է բաց
խարույկը՝ շրջապատված մշտադա-
լար ծառերով և թփերով, որոնց շնոր-
հիվ այս վայրն իսկական լեռնային
հանգստավայր է հիշեցնում։
50
51
Դեկտեմբեր 2017