Արմենպրես
← « Դվին » հյուրանոցի բարը, 1980-ականներ է, որ կռիվները առօրեական էին, մանավանդ ՌԱԲԻՍ-ի ռեստորաններում: « Դվինի » էպիկական ճակատամարտերից հիշում է հատկապես մեկը, երբ հարևան սեղանների միջև ինչ-որ տարաձայնություն սկսվեց, որն արագ կլանեց բոլոր մնացած հաճախորդներին. թափվում էր ուտելիք, ջարդվում էին ափսեներ, օդ էին բարձրանում սկուտեղներ … Համերգն այդ օրը դադարեցրեցին: Չնայած այս ամենին, ռեստորանը թույլ էր տալիս « Զարթոնքի » տղաներին միասին լինել: Խումբն այնքան էր հմտացել, որ մի ամառ Սոչիի հյուրանոցներից մեկում աշխատելու ժամանակ հարևան հանգստյան տան երաժիշտները լուրեր էին տարածում, իբր նրանք ձայնագրության տակ են նվագում: Ադամյանն ասում է, որ հակառակը ապացուցելու համար ստիպված էին համերգի ժամանակ չնախատեսված տեղերում դադարներ անել ու ազատություն տալ իմպրովիզացիայի հանդեպ սիրուն:
Վերջնական հաշիվը հաճախ կարող էր նույնիսկ մոտավոր կապ էլ չունենալ նրա հետ, ինչ ստացվում էր մենյուում նշված գները գումարելիս
***
Երբ զրուցակիցս ինձ անհավատալի պատմություն էր խոստանում, դեռ չգիտեի էլ, ինչեր եմ բացահայտելու: Օրինակ, ֆինանսական հարցում ռեստորանում ձեզ չէր օգնի նույնիսկ Դովլաթովի ասած ՝ մենյուն Ղուրանի պես աջից ձախ կարդալը: Վերջնական հաշիվը կարող էր մոտավոր կապ էլ չունենալ նրա հետ, ինչ ստացվում էր մենյուում նշված գները գումարելիս: Սկսած մատուցողից մինչև տնօրեն ՝ բոլորը հավելյալ չգրված տոկոս ունեին հաճախորդի պատվիրած խորովածներից, կոնյակներից ու սուրճերից: Իսկ բռնվելուց միշտ մատուցողն էր բռնվում, դրա համար էլ նրա տոկոսը ուղիղ համեմատական էր ռիսկին: « Մատուցողները առանձին խավ էին: Երիտասարդները, ուսանողները երբեք մատուցող չէին աշխատում ՝ ամոթ էր: Նրանց փոխարեն կյանքից հոգնած, բայց իրենցից գոհ միջին տարիքի վառ անհատականություններ էին »: Ի դեպ, տոկոսը ոչ միայն մատուցողները, այլ նաև երաժիշտներն էին վճարում: ՌԱԲԻՍ-ի ռեստորաններում նվագախմբերը ամսական « հարկ » էին տալիս տնօրենին: « Զարթոնքի » բախտը բերել էր. « Դվինում » կաշառք տվել էին միայն գործի ընդունվելուց: Գագիկ Ադամյանը աշխատել է նաև Երևանից դուրս ՝ Սևանի ափին գտնվող « Ախթամար » ռեստորանում: « Ամբողջ օրը կարող է մարդ չգար, հետո երեկոյան մեկ էլ մի սեղան օրվա հասույթը ապահովեր: Ասենք, կողքի գյուղից ձկնորսները գնացել էին Երևան, ձուկը վաճառել ու գրպանները լիքը մտել « Ախթամար »: Այդ ամբողջ աշխատանքի հասույթը վատնում էին ռեստորանում, դափ-դատարկ գնում տուն: Մարդկանց մեջ կարծես խորը նստած լիներ պահանջը ցույց տալու, որ փող ունեն ու որ արհամարհում են այդ փողը »:
↑ « Վահագն » ռեստորան, 1973
*** Խորհրդային Հայաստանի ռեստորաններում աշխատող երաժիշտները գումար էին հավաքում, գնում թանկարժեք գործիքներ ու նվագում նաև այն երաժշտությունը, որի համար 100 ռուբլիանոց ոչ ոք չէր վճարի: Այդ երաժիշտների թվում էր նաև Գագիկ Ադամյանը, որը ժամանակին քաղաքի լավագույն թմբկահարներից էր, մինչև որ 1990-ին մեկնեց ԱՄՆ ու թողեց նվագելը: Նա վերադարձել է միայն երեք տարի առաջ ու տնօրինում է բոլորովին ուրիշ կանոններով ապրող « Տապաստանում »: Այստեղ գալիս են աղջիկներ, հնչում է բարձրորակ ջազ ու աշխատում են ժպտերես երիտասարդ մատուցողներ: Ավելին ՝ հաշիվը գումարելիների տեղափոխությունից ոչ մի ձև չի փոխվում:
Արմենպրես
Կարինե Ղազարյան