ՈՒՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ Հուշեր
← «Արգիշտի»
սրճարան-
ռեստորանը
«ցեխավիկներն» էին աշխատում ու ամեն գիշեր վախե-
նում, որ կբռնվեն: Մենք չէինք վախենում. բռնողները «Դվի-
նում» պարում էին»: Պատվերը սկսում էր 10 ռուբլուց մինչև
100. ինժեների մեկ ամսվա աշխատավարձը հավասար էր
մեկ երգի:
Այսքան գումար աշխատելու շնորհիվ «Զարթոնքը» ուներ
լավագույն երաժշտական գործիքները, որոնք Խորհրդա-
յին Միությունում հեշտ չէր գնել: Գագիկը պատմում է, որ
օգտագործած ճապոնական Yamaha թմբուկը առնելու հա-
մար նա փոխանակել էր իր չեխական Amati-ն ու բավա-
կան մեծ գումար ավելացրել, քանի որ լավ գործիքը մաս-
նավոր մեքենայի նման էր՝ թանկ ու չճարվող:
→ «Դվինի» ռեստորա-
նի շեֆ-խոհարարը,
1980-ականներ
***
Եթե մտածում եք, որ Yamaha ունենալու համար ջազմեն-
ները տանջվում էին ամբողջ գիշեր, սխալվում եք: «Դվինը»
փակվում էր 23:00-ին: Օրվա ավարտի մասին մատու-
ցողները հաճախորդներին տեղյակ էին պահում լույսը
անջատել-միացնելով: Սա չէր վերաբերվում ՌԱԲԻՍ-ի
ռեստորաններին, որտեղ խնջույքը կարող էր շարունակվել
մինչև ուշ գիշեր: «Առհասարակ, ռեստորանները որակյալ
արվեստի հարթակ չէին, ավելին՝ ապահով միջավայր էլ
չէին: Այ հիմա մեր կողքի սեղանին երկու աղջիկ հանգիստ
զրուցում են. խորհրդային Երևանում այսպիսի բան պա-
տահել չէր կարող: Ռեստորանները տղամարդկանց հա-
վաքատեղի էին, որտեղ երիտասարդները, հատկապես՝
աղջիկները, մենակ չէին գնում»: Գագիկը նաև պատմում
48
49
Դեկտեմբեր 2017