→ «Դվին» հյուրա-
նոցի ռեստորանը,
1980-ականներ
Գ
ագիկ Ադամյանը ռեստորանների աշխարհի
առօրյան գիտի ներսից՝ երկար աշխատել է
ոլորտում, այդ թվում՝ ամենահեղինակավոր
«Դվինում», ուր նրանց նվագախումբը այնպի-
սի համբավ էր ձեռք բերել, որ մարդիկ գալիս
էին ոչ միայն երաժշտության, այլև երաժիշտների համար:
«Դվինին» նախորդում ու զուգորդում էր տարիների քրտնա-
ջան աշխատանքը ամենաանսպասելի վայրերում՝ կրկեսից
ու բանակային նվագախմբից մինչև ֆիլհարմոնիա: «Տաս-
ներորդ դասարանում, երբ նոր էի սկսել նվագել, քրոջս
ամուսինն ինձ համար ինքնագործ թմբուկներ էր սարքել,
որոնցով ես պարապում էր օրը ուղիղ ութ ժամ, դիմացս էլ
շախմատի ժամացույց էի դրել, որ շեղվեմ՝ գամ տեղը հա-
նեմ»: Այդ պարապմունքներից ծնվեցին Երևանի լավագույն
թմբկահարներից միանգամից երկուսը՝ Գագիկ Ադամյանը
և նրա քրոջ որդին՝ Արման «Մանչ» Ջալալյանը: «Մանչը գա-
լիս, սիրահարված նայում էր՝ ոնց եմ պարապում, ես էլ ձեռ-
քի հետ սովորեցնում էի: Վեց տարեկանում Օտիս Ռեդինգի
մի ամբողջ ալբոմ սկզբից մինչև վերջ նվագում էր, բայց
մենակ սկավառակների ոտնակներին բոյը չէր հասնում»:
Երեվանում ռեստորանները
պատկանում էին երկու խմբի՝
«Ինտուրիստի» եվ ՌԱԲԻՍ-ի:
Առաջինը հեղինակավոր էր, իսկ
երկրորդը՝ ավելի մատչելի
← Գագիկ Ադամյանը՝
«Պոպլավոկում», 1998
***
Գագիկն այդ ժամանակ 18 տարեկան էր, ու դպրոցն ավար-
տելուց քիչ անց գտավ իր առաջին գործը որպես թմբկա-
հար՝ կրկեսում: «Այնտեղ ես նվագեցի աշխարհում գոյություն
ունեցող գրեթե բոլոր ռիթմերը. 10 վայրկյանը մեկ մեղեդին
փոխվում էր: Նոր համերգային ծրագրից 2-3 օր առաջ նվա-
գախմբի բոլոր անդամներին սովորելու էին տալիս նոտա-
ների մի հաստափոր տետր: Առաջին շաբաթը տանջանք էր,
բայց հետո աչքերներս փակ էինք նվագում. սկսնակի հա-
մար սա շատ օգտակար փորձ էր: Դե իսկ հետո գնացի բա-
նակ, որտեղ կար խիստ օրակարգ, լիքը ազատ ժամանակ,
ինչպես նաև բարերի, խմիչքի ու աղջիկների կատարյալ
բացակայություն, այնպես որ ես մոլագարի պես պարապում
էի»: Մեկուկես տարի Գագիկը բանակային նվագախմբի
թմբկահարն էր, իսկ Երևան վերադառնալուց հետո սկսեց
նվագել «Զարթոնք» ջազ-խմբում: Պատմում է, որ «Զարթոն-
քով» շատ էին գնում շրջագայությունների՝ զուգահեռաբար
նվագելով «Դվինում»: Խորհրդային ժամանակ հաճույքի հա-
մար ջազ նվագել կարող էին միայն փառատոներին, իսկ
ապրուստ վաստակելու համար պետք էր աշխատել:
«Երևանում ռեստորանները պատկանում էին երկու խմբի՝
«Ինտուրիստին» և ՌԱԲԻՍ-ին: Առաջինը բավականին հեղի-
նակավոր էր, իսկ երկրորդը, ինչպես կարող եք գուշակել,
ավելի մատչելի»: «Դվինը», հյուրանոց լինելով, պատկանում
էր «Ինտուրիստին», ռեստորանն էլ զբաղեցնում էր ամբողջ
երրորդ հարկը: Եթե հիմա հայտնի երաժիշտները ռեստո-
րաններում կատարում են իրենց երգերը, ապա այն ժամա-
նակ համերգը միայն պատվերով էր՝ երեկոն սկսվում էր
հանգիստ ֆոնային երաժշտությամբ և շարունակվում լսա-
րանի սիրելի հիթերով, որոնք մարդիկ վճարում ու պատվի-
րում էին: «Մենք աննորմալ փող էինք աշխատում: Ամսա-
կան միջին աշխատավարձը 100-150 ռուբլի էր, մենք օր կար
2500 էինք ստանում: Ամեն մեկս: Այդքան միայն անօրինական