evnmag evnmag46 | Page 43

Հորած չեչիլով եվ սուջուխով ուտեստ
Խոզ ՝ բալի ռելիշով
Ծնեբեկը ՝ սալով
Լիբանանցի շեֆ-խոհարար Ուաել Լազկանիի աշխատարանի ընթացքում մասնակիցները ստեղծեցին յուրօրինակ բաղադրատոմսեր ՝ հատուկ ուշադրություն դարձնելով տեղական մթերքի վրա ։ Նրանք բացահայտեցին հայկական խոհանոցի թաքնված անկյունները ու գտան նոր համեր ՝ ավանդական բաղադրիչների և ժամանակակից տեխնիկաների համադրությամբ ։
Հորած չեչիլով եվ սուջուխով ուտեստ
Չեչիլ պանիր— 1 թեյի գդալ Կարամելացված սոխ— 1 թեյի գդալ Սուջուխ— 1 կտոր Դդմի սերմեր— 5 հատ Սալորի թթու լավաշ— 2 բարակ կտոր Համեմի սերմերով սև հաց— 1 կտոր
Կարամելացված սոխի համար սոխը երկար-բարակ կտրատել, տապակել ձեթով շատ մարմանդ կրակի վրա, ավելացնել շաքարավազ: Համեմի սերմերով սև հացը բարակ կտրատել, ավելացնել սուջուխի 2 բարակ շերտ, վրան ավելացնել կարամելացված սոխը, դդումի բոված սերմերը, սալորի թթու լավաշը, հորած չեչիլ պանիրը բզկտել ու գնդիկներով դնել սուջուխի վրա:
Խոզ ՝ բալի ռելիշով
Խոզի փորի փափկամիս ՝ 1 փոքր կտոր Բալ— 5 հատ Թարխուն— 1 թեյի գդալ Ռեհան— 1 թեյի գդալ Սոխ— 1 թեյի գդալ Նռան հյութ— 1 թեյի գդալ
Խոզը եփել, ապա տապակել մինչև խրթխրթան շերտի առաջանալը: Սպասել մինչև սառչելը և կտրատել քառակուսիներով: Բալը, թարխունը, ռեհանը, սխտորը մանր-մանր կտրատել և եփել նռան հյութի մեջ: Ստացված ռելիշն ավելացնել խոզի մսի քառակուսու վրա ՝ գլխին կորիզազրկված բալ դնելով:
Ծնեբեկը ՝ սալով
Ծնեբեկ— 3 Սալ— 1 կտոր Լավաշ— 1 փոքր կտոր Կարամելացված կիտրոնի սոուս— 1 թեյի գդալ
Կարամելացված կիտրոնի սոուսի համար շաքարավազը եփել ջրով( ¼ հարաբերակցությամբ) միջին կրակի վրա մինչև շաքարավազի հալվելը: Եփել մինչև եռալը ՝ ժամանակ առ ժամանակ թաց վրձնով թավան թացացնելով: Կարամելացված լուծույթը ձեռքով հարել կիտրոնի հյութի և մի փոքր կարագի հետ:
Ծնեբեկը եփել աղաջրի մեջ, քամել և պահել սառը ջրի տակ: Իրար կցել 3 կտորները և փաթաթել սև պղպեղով պատված սալի մի կտորով: Երկարավուն կտրատել լավաշը, թեթևակի անցկացնել կրակի վրայով, որպեսզի դրա ծայրերը փոքր-ինչ սևանան, փաթաթել սալի վրա և դրա վրա ցողել մի փոքր կարամելացված կիտրոնի սոուս:
Թումո