evnmag evnmag46 | Page 42

ՈՒՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ Սեփական փորձ Թումո. ստուդիական խոհանոց Մի քանի ամիս առաջ մեկնարկած Թումո ստուդիաներն ուղղված են երիտասարդ դիզայներների և արհեստավորների զարգացմանն ու մասնագիտացմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են փայ- տագործությունը, նորաձևու- թյունը և զարդերի ստեղծումը։ Հատուկ ուշադրություն է դարձ- վում նաև հայկական խոհանոցի արդիականացմանը՝ միջազգա- յին շեֆ-խոհարարների կողմից անցկացվող աշխատարանների միջոցով: Ներկայացնում ենք դրանց ընթացքում ստեղծված մի քանի բաղադրատոմս: ***Բոլորը մեկ բաժնի համար*** Թումո ստուդիաների խոհարարական դասընթացնե- րի գլխավոր տարրերից մեկը Հայաստանում հասանե- լի բազմատեսակ և օրգանական մթերքի կիրառումն է: Խոհարարական պրոցեսը նաև առաջարկում է հետա- զոտությունների հնարավորություններ՝ Հայաստանի և Արցախի տարբեր շրջաններ այցելությունների ու տեղա- կան մթերքներն ու տնտեսությունները հետազոտելու ֆորմատով: Դրանց նպատակն է պահպանել զանազան բաղադրատոմսեր ու ավանդական խոհարարական մե- թոդներ: Հետազոտական աշխատանքները կարող են վե- րածվել հրատարակումների հայկական խոհանոցի մասին, ինչպես նաև նոր, միջազգային հարթակում մրցունակ բաղադրատոմսերի, որոնք Հայաստանը կդնեն աշխար- հի գաստրոնոմիկ քարտեզի վրա: ԱՄՆ-ից ժամանած աղանդերի շեֆ-խոհարար Նաթան Կիբարյանի աշխատարանի ընթացքում Թումո ստու- դիաների իր ուսանողները ստեղծեցին աղանդերի նոր և օրիգինալ բաղադրատոմսեր: ՍերկԵՎիլի եվ նռան ջեմ Սերկևիլ — 3-5 հատ Նուռ — 350 գր Շաքարավազ — 400 գր Կիտրոն — 0,5 հատ Սերկևիլը կտրատել խորանարդներով: Ավելացնել նռան հյութից, շաքարավազից և կիտրոնի հյութից բաղկացած օշարակի մեջ և եփել թույլ կրակի վրա մոտ 40 րոպե՝ մինչև սերկևիլի փափկելը: 40 41 Դեկտեմբեր 2017