evnmag evnmag46 | Page 39

Հավելվածը կենտրոնացված է մի ֆունկցիայի վրա ՝ ամրագրում: Բայց ներառված է նաեվ մանրամասն ինֆորմացիա վայրի մասին

օնլայն վճարումների մի շարք համակարգեր, ինչպես նաև հենց Dinebook-ի գումարային միավորները: Մի հետաքրքիր ֆունկցիա էլ է ավելացել ՝ օգտատերերը կկարողանան կիսվել ամրագրման վայրով և ժամով ընկերների հետ: Ավելին ՝ կկարողանան ընկերներին ֆիզիկական կամ միավորների տեսքով նվեր քարտեր ուղարկել: Սուրեն. Փորձը ցույց տվեց նաև, որ շատերս, միևնույն է, սովոր ենք զանգելուն և կենդանի շփմանը: Դրա համար էլ 2018-ի սկզբից, երբ հասանելի կլինի թարմացված տարբերակը, հաճախորդները հնարավորություն կունենան զանգել մեզ, խորհուրդ հարցնել կամ խնդրել ամրագրել սեղան ըստ որոշակի նախընտրությունների: Մենք գտնում ենք լավագույն սեղանը, հետ զանգում և հաստատում ամրագրումը: Ամեն օր 9:00-ից մինչև 23:00 մեր օպերատորները հետևում են գործընթացին: Այդպես, եթե ծանրաբեռնված ժամ է, և ռեստորանը չի հասցնում սովորական 1-2 րոպեում հաստատել պատվերը, արձագանքում են արդեն օպերատորները: Ի դեպ, նույնիսկ պիկ ժամերին 10 րոպեից ավելի գործընթացը չի տևում: Կարինե. Դժվա ՞ ր չէր նոր համակարգը ռեստորաններում ներդնելը: Սուրեն. Dinebook-ը լայն սպառողին ներկայացնելուց առաջ մենք խոսել էինք նախագծով ռեստորանների հետ: Սկզբում, իհարկե, թերահավատություն կար, հատկապես, որ մեզնից առաջ եղել են նմանատիպ առաջարկներ և փորձը դրական չի եղել: Բայց որակյալ կոնտենտը իր գործն արեց, և հիմա արդեն 80 գործընկեր ռեստորան ունենք, իսկ մինչև ամառ այս թիվը նախատեսում ենք հասցնել 150-ի: Սրանք ամենաակտիվ և սիրված տեղերն են Երևանում և մարզերում: Պիտի նշեմ նաև, որ Dinebook-ը առանձնանում է իր ֆինանսական մոդելով: Օգտատերերի համար այն լիովին անվճար է, իսկ ռեստորանները չեն մուծում ամսական ֆիքսված գումար ՝ անկախ նրանից, թե որքան արդյունավետ է համակարգը: Ֆինանսական պարտավորությունը հայտնվում է միայն ամրագրելու և մենեջերի ՝ « Տեղում է » կոճակը սեղմելուց հետո: Կարինե. Ի ՞ նչ խորհուրդ կտայիք ՝ ամրագրե ՞ լ սեղան, եթե պատվիրում ես այն ոչ պիկ ժամի և ոչ ամենամարդաշատ տեղում: Էդուարդ. Նույնիսկ եթե կարծում եք, որ ազատ սեղան հաստատ կլինի, միևնույն է, արժե ամրագրել: Նախ, դրանից ստանում եք գումարային միավորներ: Հետո, ուղղակի ռեստորան մտնելուց ձեզ չգիտեն, իսկ այսպես սկսում են ճանաչել և կարող են առանձնահատուկ սպասարկել: Առհասարակ, Dinebook-ը թույլ է տալիս ռեստորաններին ավելի լավ հասկանալ հաճախորդների պահանջներն ու նախընտրությունները և ըստ այդմ բարելավել սպասարկումը: Ի դեպ, face control ունեցող վայրերին սա ձեռնտու է նաև նրանով, որ կարողանում են ֆիլտրել վատ պահվածքով հաճախորդներին: Կարինե. Իսկ ի ՞ նչ տվյալներ է հավելվածը հավաքում օգտատերերի մասին և ու ՞ մ են այդ տվյալները հասանելի: Էդուարդ. Գրանցվելու համար անհրաժեշտ է նշել անուն, ազգանուն, էլեկտրոնային հասցե և հեռախոսահամար: Մնացած տվյալները ՝ ծննդյան ամսաթիվ, սեռ և այլն, հաճախորդը տրամադրում է ըստ ցանկության: Անունը, ազգանունը և հեռախոսահամարը հասանելի են այն ռեստորանին, որտեղ կատարվում է ամրագրումը: Կողմնակի ոչ մի ընկերություն ՝ ուրիշ ռեստորաններ կամ վիճակագրական վերլուծությամբ զբաղվող կազմակերպություններ, չեն կարող ստանալ որևէ տվյալ: Ավելին ՝ մենք սահմանափակել ենք էլեկտրոնային նամակների քանակը, և ուղարկում ենք միայն կոնկրետ օգտատերին վերաբերվող ծանուցումները և թարմացումների մասին ամփոփ տեղեկություններ մի քանի ամիսը մեկ: Կարինե. Ունե ՞ ք պլաններ հավելվածը Հայաստանից դուրս հասանելի դարձնելու: Էդուարդ. Մենք արդեն վարում ենք բանակցություններ արտերկրում, և խոսքը գնում է ոչ միայն մեր հարևան երկրների, այլև եվրոպական և ասիական պետությունների մասին: Կարծում եմ, 2018-ի վերջում Dinebook-ը արդեն հասանելի կլինի միջազգային շուկայում:
Կարինե Ղազարյան Dinebook