ՈՒՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ Հայ թեք
Ու՞ր
գնանք
Ռեստորան ընտրելը դաժան
հարց է, և կարող է սպառել
գնալու և ժամանակը, և
ցանկությունը: Սակայն
վերջերս հայտնվեց հեշտ
ու արագ պատասխան
գտնելու լավ տարբերակ՝
Dinebook ռեստորանների
ամրագրման հավելվածը:
ԵՐԵՎԱՆի խնդրանքով
Կարինե Ղազարյանը
զրուցեց Dinebook-ի տնօրեն
Սուրեն Բաբաջանյանի և
համահիմնադիր Էդուարդ
Քանքանյանի հետ՝ հավել-
վածով ռեստորանների ամ-
րագրման առավելություն-
ների, այն ընկերների հետ
կիսելու և այլ նոր հնարա-
վորությունների մասին:
Կարինե. Սկսենք դասական հարցից՝ ինչպե՞ս
ծագեց գաղափարը:
Էդուարդ. Մենք ընկերներով հաճախ ենք մի
տեղ գնում սրճելու կամ ճաշելու, ու ամեն ան-
գամ երկար-բարակ ընտրում էինք՝ ուր գնալ:
Մի օր՝ հերթական բարդ ընտրության փուլե-
րը անցնելուց, մտածեցինք, թե ինչ լավ կլիներ
Երևանի բոլոր ռեստորաններն ու սրճարան-
ները մի տեղ որակյալ ներկայացված լինեին,
մտնեինք՝ ամրագրեինք ու գնայինք: Այս մտքից
ու մեկուկես տարվա աշխատանքից էլ ծնվեց
Dinebook ռեստորանների ամրագրման հա-
վելվածը: Մենք կարողացանք ոչ միայն