Առաջին հերթին Երեվանը նախընտ-
րում է ֆասթ ֆուդ եվ հայկական
խոհանոց: Շատ է սիրում նաեվ
վրացական խոհանոց, բացահայտում
է նոր էկզոտիկ խոհանոցներ
Menu.am-ի Առաքիչ
Արմեն Եփրեմյանը՝
հաճախորդների մասին
Menu.am-ի Զարգացման բաժնի ղեկավար Արփինե Գևորգյանը՝
երևանցիների ճաշակի ու նոր առաջարկների մասին
Առաջին հերթին Երևանը նախընտրում է ֆասթ ֆուդ և հայկական խոհանոց: Շատ է սիրում
նաև վրացական խոհանոց, բացահայտում է նոր էկզոտիկ խոհանոցներ: Սկսում ենք ավելի շատ
պատվերներ ստանալ մասնագիտացված խանութներից՝ լինի դա կաթնամթերքի, կոսմետի-
կայի, մսամթերքի կամ ցանկացած այլ խանութ:
Ինձ թվում է՝ Menu.a m-ը կարողացավ ազատել տարբեր խանութներին և ռեստորաններին մի
գլխացավանքից, որի անունն է առաքում: Այժմ նրանք կարող են ավելի կենտրոնանալ իրենց
սպասարկման, նոր ճաշացանկերի զարգացման և իրենց համար ավելի կարևոր հարցերի վրա:
Օրինակ՝ այժմ Menu.am-ով կարող ես պատվիրել ուտեստի բոլոր բաղադրիչները և ինքնուրույն
պատրաստել այն: Այդպիսի հնարավորություն տալիս է մեր գործընկերներից մեկը:
Վերջերս երևանցիները սկսել են ուշադրություն դարձնել դիետիկ սննդին, մասնավորապես՝
պայուսակ-սառնարաններին, որտեղ հավաքված է քո օրվա սննդարար և համեղ չափաբաժինը:
Նաև մեր հաճախորդները շատ հավանեցին գաստրո ֆեստերը, որոնք մենք ենք կազմակեր-
պում: Այն ոչ միայն խրախուսում է ռեստորաններին շահավետ սեթեր առաջարկել հաճախորդ-
ներին: Ռեստորանները նաև մրցում են, բարձրացնում իրենց որակը, մատչելիությունը:
Իսկ ամենաթարմ նորություններից է Ամանորի սեղանը: Դու կարող ես պատվիրել մի ամբողջ
հայկական ամանորյա սեղան՝ արդեն պատրաստված բուդ, դոլմա, բլիթներ, տարբեր աղցան-
ներ՝ այն ամենը, ինչ հաճախ կտեսնենք հայկական տոնական սեղանին: Նաև կարող ես ընտ-
րել եվրոպական և Ասիական ամանորյա սեթ՝ հնդկահավով, եվրոպական այլ ուտեստներով
և աղցաններով, սուշիների սեթեր, պեկինյան բադ, չինական ուտեստներով և աղցաններով:
Այսպիսի առաջարկները նաև հետաքրքրում են նրանց, ովքեր բնակվում են արտասահմա-
նում և ցանկանում են ազատել իրենց ծնողներին կամ երևանցի բարեկամներին ամանորյա
վազվզոցից ու ծախսերից:
Ես Menu.am-ի հետ եմ առաջին օրվանից:
Այս ընթացքում ես իմացա Երևանի փո-
ղոցները շատ ավելի լավ, քան կոնկրետ
այն տեղամասի բնակիչները, որտեղ ես
առաքում եմ կատարում: Եղել է դեպք,
երբ ինձ սխալ հասցե են ասել, բայց նկա-
րագրածով հասկացել եմ, թե ուր պետք
է գնամ: Այդպիսի դեպքեր լինում են, երբ
մարդիկ նոր տուն են տեղափոխվում ու
դեռ մինչև վերջ չեն հասկանում՝ որտեղ են:
Մի հաճախորդ պետք է ինձ դիմավորեր
Տիգրան Մեծի KFC-ի մոտ: Այդպես կես
ժամ քաղաքի կենտրոնով փնտրում էինք
միմյանց: Հետո պարզվեց, որ նա պրոս-
պեկտի KFC-ում է: Շարժվեցի դեպի Մաշ-
տոց: Վերջում պարզվեց, որ նա գտնվում
է Վանաձորի՝ Տիգրան Մեծի պողոտայում:
Շատ անգամ մենք՝ առաքիչներս, ստիպ-
ված ենք լինում արթնացնել հաճախոր-
դին, շատ անգամ մեզ դա չի հաջողվում:
Դա, երևի, գալիս է նրանից, որ մարդիկ գի-
շերվա այդ պահին հա՛մ ուտել են ուզում,
հա՛մ` քնել:
Լանչի ժամը նույնպես առատ է հետաքր-
քիր դեպքերով: Հաճախորդը կարող է
ներողություն խնդրել, որ կես ժամ ուշ է
իջել պատվերի հետևից, քանի որ տնօրե-
նի մոտ ինչ-որ լուրջ բան էին քննարկում:
Ամեն դեպքում փորձում ենք ըմբռնու-
մով մոտենալ միմյանց և մտնել իրար
դրության մեջ:
Արմեն Մուրադյան