evnmag evnmag46 | Page 36

ՈՒՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ Հայ թեք Menu.am-ի Զանգերի սպասարկման կենտրոնի ղեկավար Ջուլիետա Մարտիրոսյանը՝ ճիշտ սպասարկման մասին Մեր հաճախորդները, բացառությամբ այն դեպքերի, երբ ծաղիկ կամ նմանատիպ մի բան են պատվիրում, միշտ քաղցած են: Դա մենք շատ լավ հասկանում ենք ու փորձում ենք շատ արագ լուծել այդ խնդիրը: Հենց այն պահին, երբ պատվերը ընդունվում է, էլեկտրո- նային հաղորդագրությամբ ուղարկվում է ռեստորան: Իսկ մեր առաքիչը կոնկրետ ժամի արդեն ստանում է պատվե- րը ռեստորանից և հասցնում տեղ: Մենք մի օղակ ենք կազ- մում այս պրոցեսում, սակայն եթե մի փոքր թերանանք, ամբողջ համակարգը կարող է քանդվել: 34 35 Դեկտեմբեր 2017 Մենք գիտակցում ենք, որ պատվերի հետ կապված բոլոր թե- րությունների համար մեզ են մեղադրելու՝ լինի դա խցանում, հորդառատ անձրև կամ ռեստորանի ուշացում: Սակայն մենք փորձում ենք երբեք ուրիշի չմեղադրել: Մենք ինքներս ենք ընտրել այսպիսի քաղաքականություն. եթե մենք ենք ըն- դունում պատվերը, ապա մենք ենք պատասխանատու: Այսպիսի մոտեցման շնորհիվ մեզ հաջողվել է ստեղծել շատ ավելի ընկերական հարաբերություններ մեր հաճախորդնե- րի հետ: Լինում են դեպքեր, երբ մեծ պատվերների ժամա- նակ մենք մեկից ավելի ժամ շփվենք հաճախորդի հետ: Մեր օպերատորները կարող են օգնել ընտրության հարցում, կա- րող են հետադարձ կապ հաստատել ցանկացած փոփոխու- թյան ժամանակ և միշտ կփորձեն արագ լուծում գտնել: