evnmag evnmag46 | Page 35

Մենյու էյ էմ, բարև ձեզ, Ստեփանը լսում է
Ստեփանը տեղյակ է, որ կապ չունի դու ով ես ՝ ծրագրավորող, թե շինարար, դիզայներ, թե տաքսու վարորդ, կարևորը ՝ սոված ես: Մեկ վայրկյանը սովածի համար բավական երկար ժամանակահատված է: Հատկապես, երբ ռեստորանում մի փոքր ուշացնում են պատվերը, իսկ առաքիչը հայտնվում է խցանման մեջ, նույն Ստեփանը լսում է ջղային ձյաձյա-ծյոծյաների բողոքները: Սակայն Ստեփանը շատ հանգիստ գտնում է լուծումներ: Եղի ՛ ր Ստեփանի պես:
Ձեր պատվերը ճանապարհին է
Օրական Menu. am-ը սպասարկում է հազարավոր հաճախորդների պատվերներ: Վահան Քերոբյանի միտքը միավորեց մի քանի մարդկանց: Նախագիծը հեռանկարային էր, իսկ նմանատիպ քիչ, թե շատ հաջողակ բիզնես-քեյսեր ամբողջ աշխարհում մեկ-երկուսն էին: 2012 թվականի հոկտեմբերի 15-ին Menu. am-ում գրանցվեցին առաջին պատվերները: Նրանք ընկերներն ու բարեկամներն էին, որոնք ուղղակի փորձարկում էին բետա-տարբերակը: Արդեն 2017-ի վերջին Menu. am-ը արձանագրեց իր 2.000.000-րդ պատվերը:

Շատ մարդիկ գտնվելով, օրինակ, Բանգլադեշում, պատվեր են կատարում ինչ-որ մի ռեստորանից, նույնիսկ չպատկերացնելով, որ այն գտնվում է Ջրվեժում

Menu. am տնօրեն Սևադա Բաղդյանը ՝ նոր հնարավորությունների մասին
Քանի որ ի սկզբանե մենք հաճախորդամետ կազմակերպություն ենք, մոտակա ժամանակներս մեզ մոտ մեկնարկելու է նոր որոնման համակարգ: Այն թույլ կտա ֆիլտրել քեզ ավելի մոտ գտնվող ռեստորանները, որպեսզի պատվերն ավելի շուտ կատարվի: Շատ մարդիկ գտնվելով, օրինակ, Բանգլադեշում, պատվեր են կատարում ինչ-որ մի ռեստորանից ՝ նույնիսկ չպատկերացնելով, որ այդ ռեստորանը գտնվում է Ջրվեժում: Այժմ այսպիսի խնդիրներ չեն լինի: Արժե նաև նշել, որ հատկապես վերջերս կտրուկ աճել է բջջային հավելվածով օգտվողների թիվը: Ընդհանուր առմամբ մոբայլ տարբերակով կատարվում է պատվերների կեսը, 30 տոկոսն օգտվում են վեբ տարբերակից, 20-ը ՝ զանգահարում: Իսկ կես տարուց սպասվում է նոր ու լրիվ ինովացիոն լուծում սննդի առաքման բնագավառում: Նոր համակարգի շնորհիվ հաճախորդը կարող է ընտրել ռեստորանը և ուտեստը, իսկ համակարգը կհաշվարկի այդ ուտեստի պատրաստման միջին ժամանակը, ճանապարհի ժամանակը, որը պետք է ծախսի առաքիչը: Ու մենք ավելի հստակ կիմանանք, թե երբ պատվերը կհասնի տեղ: Համակարգը նաև հաշվի է առնելու ճանապարհի խցանվածությունը, ու նման տարբեր գործոններ, որոնցից կախված է առաքման տևողությունը: Ամեն դեպքում մենք արդեն համալրվել ենք նոր Էլեկտրական պայուսակներով, որոնք ոչ միայն պահում են ջերմաստիճանը, այլ նաև տաքացնում ուտեստը: Մենք մոտենում ենք հարցին մաքսիմալ խնամքով, փորձում ենք առավել հարմարավետ պայմաններ ստեղծել հաճախորդների համար: Հենց այս մոտեցման շնորհիվ կարողացանք ընդլայնել մեր գործունեությունը: Այժմ մենք հասանելի ենք Հայաստանի արդեն 6 քաղաքներում www. menu. am կայով, Վրաստանի 4 քաղաքներում, այդ թվում ՝ Թբիլիսում www. menu. ge կայքով, ինչպես նաև Բելառուսի 3 քաղաքներում, այդ թվում ՝ Մինսկում www. menu. by կայքով: Շուտով Menu. by-ը կգործի Բելառուսի ողջ տարածքում ։