բուրգերը միայն beef patty-ն, այս-
ինքն՝ կոտլետը չէ: Բուրգերը թարմ ու
ճիշտ պատրաստված հացն է, կանաչին,
սոուսը ու տարբեր գույների շերտերը
Ճիշտ բուրգերին վայել ճաշացանկ
Բացի բուրգերից, Black Angus-ն առաջարկում է
աղցանների, պիցցաների, ապուրների մեծ ընտ-
րություն: Այսինքն՝ այստեղ քեզ կառաջարկեն
թե՛ նախաճաշ, նույնիսկ հատուկ մշակված սե-
թեր, թե՛ արագ և սննդարար լանչ, և թե՛ զանա-
զան սնեքերով սեղան՝ երեկոյան ընկերներով
հավաքվելու համար:
Ճիշտ բուրգերին վայել մթնոլորտ
Ցերեկներն այստեղ իդեալական է հանգիստ
մթնոլորտում մեկ բաժակ սուրճ խմելու համար:
Երաժշտությունը «չներվայնացնող» է, ժանրը՝
«ճաշակով-եվրոպական»: Ի դեպ, սուրճն իրոք
լավն է ու այցելուների մոտ լավ անուն հանած:
Նույնը վերաբերում է տեղում պատրաստվող
տնական լիմոնադներին: Անպայման փորձեք
թարմ քամած նռան լիմոնադը: Փորձը ցույց է
տալիս, որ նոր բաներ փորձելն այստեղ միշտ
ճիշտ որոշում է:
Արմեն Մուրադյան