evnmag evnmag46 | Page 24

ՈՒՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ Նստավայր

Ծովից ծով

Նոյեմբերին Երևանում բացվեց Fish Club-ը ՝ բարձրակարգ ռեստորան, որն ամբողջովին նվիրված է ձկնեղենին ու ծովամթերքին: Հիմնադիրները Հայաստանի և ծովամթերքի անհամատեղելիությունը համարում են միֆ և վստահեցնում ՝ համեղ ձկան հանդեպ սերը սահմաններ չի ճանաչում:
Fish Club-ը MBG Hospitality ընկերության նոր ռեստորանն է: Ընկերությունը հայտնի է իր նախորդ երկու վայրերով ՝ Louis Charden ու Hans & Franz վայրերով: MBG Hospitality-ի ամեն նախագիծ յուրօրինակ է, և ստեղծում է ցանկացած օր տոն դարձնելու առիթ: Louis Charden-ը ֆրանսիական սրճարան է, ուր յուրաքանչյուր հաճախորդ կգտնի իր սիրելի թխվածքները և կվայելի դրանք ռոմանտիկ Ֆրանսիայի անկրկնելի մթնոլորտում: Սրճարանի գլխավոր առանձնահատկությունը կրուասաններն են ՝ ֆրանսիական նախաճաշի պարտադիր ուղեկիցները: Hans & Franz ռեստորանն առաջինն է և միակը, ուր մատուցում են հայկական սթեյք ՝ պատրաստված բացառապես տեղական թարմ մսից: Ռեստրանը գտնվում է Երևանի գինու ամենահայտնի ՝ Սարյան փողոցի վրա, և առաջարկում մսի հետ գերազանց համադրվող գինիների հետաքրքիր ընտրանի ։ Նորաբաց Fish Club-ում մատուցում են և ՛ տեղական, և ՛ աշխարհի տարբեր ծայրերից բերված ձկներ, որոնցից պատրաստվում են բազմազան ուտեստներ ՝ աղցաններ, նախուտեստներ, ապուրներ: Ռեստորանում գրիլը բաց է, այնպես որ կարելի է սեփական աչքերով տեսնել, թե ինչպես է խոհարարը պատրաստվում ուտեստը: Ի դեպ, նույնիսկ եթե ձուկ չեք սիրում, Fish Club-ում, միևնույն է, կառաջարկեն ձեզ համեղ ուտեստներ ՝ մենյուում կա
« Հակաձուկ » բաժինը, որտեղ տեղ են գտել առանց ծովամթերքի ուտեստները: MBG Hospitality-ի տնօրեն Կարեն Մարգարյանը պատմում է, որ Հայաստանում թարմ և բազմազան ծովամթերք մատուցելն այնպիսի խնդիր չէ, ինչպես շատերը մտածում են. « Թյուր կարծիք կա, որ մեզ մոտ ծովամթերք ու ձուկ առանձնապես չեն ուտում: Բայց ես համոզված եմ, որ եթե նույնիսկ այդպես է, ապա դա պայմանավորված է միայն նրանով, որ այս խոհանոցը բավականաչափ լավ չի ներկայացվում ու մատուցվում »: Շուտով MBG Hospitality-ն կներկայացնի նաև իր նոր նախագիծը ՝ « Չինար » հայկական ռեստորանը: « Այն ունի շատ կարևոր առաքելություն ՝ ներկայացնել ժամանակակից հայկական խոհանոցը,— պատմում է Կարեն Մարգարյանը:— Մեր ուտեստները և ՛ երկրում, և ՛ դրա սահմաններից դուրս հաճախ նույնաձև ու միապաղաղ են մատուցվում ՝ ստանդարտ տեսականի, ինտերիերում ՝ կավ ու տարազ: Իսկ « Չինարում » մենք փորձեցինք ցույց տալ արևոտ, վառ գույներով ու բազմազան համերով լի Հայաստանը »: MBG Hospitality-ի բոլոր նախագծերը յուրահատուկ են և անկրկնելի ՝ սա մտածված քաղաքակնության և գործարար հաշվարկի արդյունք է ՝ ընկերությունը փորձում է նոր թրենդ թելադրել շուկայում: « Կարևոր է ստեղծել առիթ ՝ մարդկանց հավաքելու »,— ասում է Կարեն Մարգարյանը:
22 23
Դեկտեմբեր 2017
Դիանա Տերյան