evnmag evnmag46 | Page 22

ՈՒՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ Նստավայր

Ճիշտ ճաշակին վայել բուրգեր

Մեծ իսկական լավ դաբլչիզբուրգերը արդեն մի քանի տարի ասոցացվում է Black Angus-ի հետ: Հրաժարվելով « ֆասթ-ֆուդ » պիտակից, Black Angus-ը առաջարկեց իսկական համով բուրգեր ՝ պատրաստված թարմ տեղական մսից ու բաղադրիչներից: Ճիշտ բուրգերը պետք է ուտել նաև ճիշտ միջավայրում: Դրանք երեքն են ՝ Մաշտոցի վրա ՝ Կասկադի մոտ, Աբովյան-Հյուսիսային հատման կետում և Yerevan Mall-ում:
Ճիշտ բուրգերին վայել ցուլ
Black Angus-ի հեղինակ-հիմնադիր Արտակ Հարությունյանը պերֆեկցիոնիստ է, առողջությունում սպորտից բացի առաջնային է համարում որակյալ ու ճիշտ սնունդը: Սակայն ոչ մեկ չի արգելել որակյալ ու ճիշտ սննդին լինել նաև շատ համեղ: Շոտլանդական անգուս տեսակի ցլերը հայտնի են աշխարհում բարձր որակի մարմարային մսի համար, որը իդեալական է սթեյքերի ու հատկապես բուրգերների համար: Այսօր հայտնի սև անգուսներն արդեն բազմացվում են Հայաստանում ՝ հատուկ Black Angus-ի համար:
Ճիշտ բուրգերին վայել համ
Բայց բուրգերը միայն beef patty-ն, այսինքն ՝ բուրգերի կոտլետը չէ: Բուրգերը թարմ ու ճիշտ պատրաստված հացն է, կանաչին, սոուսը ու տարբեր գույների շերտերը ՝ այն, ինչը դարձնում է բուրգերը բուրգեր: Արտակի կարծիքով ՝ ճիշտ գույնը արդեն իսկ շատ բան է ասում լավ արդյունքի մասին: Նրա մոտ, օրինակ, ստացվում է: Բացի դասական բուրգերներից, անսպասելի նոր համեր են ապահովում պեստո սոուսով և / կամ մոցարելա պանրով բուրգերները:
20 21
Դեկտեմբեր 2017