ասվել է, ու հիմա պիտի խոսենք մեկ այլ երևույ-
թի մասին, որը, հստակ կարող ենք ասել,
հենց Քրամբսի էնտուզիաստները բերեցին
հայկական շուկա: Խոսքը Food Photography-ի
մասին է: Երբ ամբողջ մի թիմ ձևավորում էր հա-
մովություններով լի ափսեն և քաղաքի լավա-
գույն լուսանկարիչների հետ փորձում նոր
շունչ տալ սրճարան-ռեստորանային կյանքին,
նրանք երևի չէին էլ պատկերացնում, որ մի
քանի ամիս հետո այդ ոլորտն այդչափ արագ
զարգանալու և դառնալու է նույնքան կարևոր
մի գործառույթ, որքան սպասարկողի ժպիտը
կամ մթերքի որակը:
Որտեղ չեն վախենում
նորություններից
Վեց տարի է, ինչ գործում է հացթուխարան-
սրճարանը: Այդ տարիների յուրաքանչյուր
օրը նման է եղել մարտահրավերի, որն ընդուն-
վել և փորձ է արվել անել հնարավոր ամեն
բան, որ երևանցին նոր համեր ըմբոշխնի և
անծանոթ հոտեր վայելի: Նրանք Փորձել են
նաև մեկ մակարդակ վեր բարձրացնել Street
Food ասվածը. Խոսքը Crumbs Vintage Food
Truck-ի մասին է, որը, ցավոք, կարելի է ձա-
խողված նախագիծ համարել: Սակայն նրանց
կարծիքով այդ նախագիծը տապալվեց ոչ թե
կատարած սխալների, այլ Երևանի՝ դրան
պատրաստ չլինելու պատճառով:
Ի՞նչ չես կորցնի Քրամբսում
Նախ՝ ախորժակ: Պատկերացնենք. սենդվիչ՝
խրթխրթան հաց, չորալոլիկ, հին հայկական
ավանդույթներով օջախախորով պղպեղ և
իսկական լոռի պանիր: Աղանդեր՝ սովորա-
կան դառը-սև սուրճ ու գազարով տորթ: Սա
կողքի սեղանից այն գայթակղությունն է,
որին դիմակայելու ուժ չունես: Շարունակենք.
12 տեսակի հաց՝ հատուկ իտալական խմորով
պատրաստված ձիթապտղի հաց, իսկական
Քրամբսը երեվանցիներին առաջար-
կեց ծանոթանալ թարմ թխված հացի
եվ կրուասսանների անուշ ու միեվ-
նույն ժամանակ օտար բույրի հետ
ֆրանսիական բագետ, ավանդական գերմանա-
կան ծլեցրած սերմերով հաց…
Նաև՝ ժամանակ: Կարող ես նոթբուքով ավար-
տել աշխատանքդ, եթե նույնիսկ դրա համար
երեք օր պահանջվի, հանդիպել ընկերոջդ կամ
միայնակ հանգստանալ մեքենաների ձայներից:
Մթնոլորտը չպարտադրող է ու տրամադրող:
Քրամբսում ոչ մի դեպքում չես կորցնի տրա-
մադրությունդ: Այստեղ չեն ծխում, ինչը արդեն
լավ նշան է հենց ծխողների համար: Եթե շատ ես
ցանկանում, կարող ես նստել քաղաքի ամենա-
գեղեցիկ պատշգամբում. hավատացեք ամառա-
յին երեկոներին այստեղ հերթեր են գոյանում:
Չես կորցնի նաև մայրաքաղաքային մշակույ-
թի օդով ներծծված տարբեր միջոցառումների
մասնակցելու, դասընթացների ականատես լի-
նելու, բարեգործական առաջարկների մեջ լումա
ներդնելու հնարավորությունը:
Այս ամենն ունի մեկ հասցե՝ Crumbs The Bread
Factory:
Արմեն Մուրադյան
Crumbs