ՈՒՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ Նստավայր
Հաց ուտելու տեղ
Երևանի սրտանոթային համակարգի հենց կենտրոնում ՝ Սարյան այգու կողքը, Մաշտոցի պողոտայում է գտնվում Քրամբսը( Crumbs): Այս մեկը թվով երրորդն է: 6 տարի է, ինչ այս սրճարան ենք գալիս իսկական հացով պատրաստված սենդվիչների, առաջին հայացքից այնքան եվրոպական թվացող, բայց իրականում շատ տնական ապուրների, փոքրիկ քաղցրահամ պատառների և պարզապես # կոֆեկենտրոնելու համար:
Նոր համ ու հոտ
Տարիներ առաջ, երբ Երևանի յուրաքանչյուր անկյունից վրա էր տալիս խորոված / քյաբաբ դուետի ռազմահոտը, Քրամբսը երևանցիներին առաջարկեց ծանոթանալ տեղում թարմ թխված հացի և կրուասանների անուշ ու միևնույն ժամանակ օտար բույրի հետ, ստիպեց հարմարավետ ու փափուկ ռեստորանային աթոռներից վեր կենալ ու տեղավորվել փայտից կահավորված սրճարան: Մինիմալիստական ինտերյեր, որտեղ հենց այնպես ոչ մի իր չկա, յուրաքանչյուրն իր նշանակությունն ու պատմությունն ունի: Նույնքան մինիմալիստական, սակայն շատ գրագետ խոհանոց ու լավ, իսկապես լավ սպասարկում: Իսկապես լավ սպասարկումն այն է, երբ աշխատակիցը մանրամասն պատմում է ոչ միայն բաղադրության, այլև պատրաստման եղանակի մասին: Խոհանոցին այստեղ վերաբերվում են խիստ նրբանկատորեն: Սակայն այս ամենի մասին բազմիցս
18 19
Դեկտեմբեր 2017