↑ Սարյանի ամենա-
բարձր դռներից մեկը
↓ Երևանյան տապա-
աշխարհի մուտքը
← «Տապաստա-
նում» կարելի է
պատվիրել նաև
Ին Վինոյի գինինե-
րից ցանկացածը
որոշեցին խնդիրը սկզբից լուծել. սպասքը
գնված է փոքր խանութներից, շուկաներից,
Վերնիսաժի գանձերի որսորդներից: Արդյուն-
քում կոտրվածը կարելի է փոխարինել ցան-
կացած գեղեցիկ նորով: «Տապաստանում ոչ
մի բանն ուղղակի գնված չի, — ասում է հա-
մահիմնադիր Վահե Բալուլյանը: — Աթոռները,
լույսերը, պահարանները՝ բոլորը ինքներս ենք
պատրաստել։ Հատակը, օրինակ, «Երազ» գոր-
ծարանի հին մետաղյա հատակն է»: Թաքնված
պատմություն ունի ոչ միայն հատակը. սե-
ղանները պատրաստված են գինու արկղերի
տախտակներից, որոնք բերվել են Ֆրանսիա-
յից: «Ին Վինոյում ծանոթացել էի Դավիթի հետ՝
մի ֆրանսահայ տղայի, որ Փարիզի ամենամեծ
գինու խանութում էր աշխատում: Զանգեցի
նրան ու խնդրեցի դատարկ արկղերից մեզ
տալ, — պատմում է Վահե Բալուլյանը: — Ասաց,
որ խանութից տալ չեն կարող, բայց եթե մենք
պատրաստ ենք գնալ պահեստ, կխնդրի հավա-
քել դատարկ տուփերը: Եվ ես, համասեփակա-
նատեր Ալեքսանդր Գրիգորյանն ու նրա ընկեր,
դերասան Սոս Ջանիբեկյանը գնացինք Շամ-
պայն նահանգում գտնվող պահեստ, որտեղ մեզ
համար մի սենյակ տուփ էին հավաքել: Դրանք
քանդեցինք, դասավորեցինք ու վեց ճամպրուկ
տախտակ բերեցինք Երևան»:
Լավագույն գինիների տարբերանշաններով սե-
ղաններին սուրճի կամ թեյի հետ միշտ առաջար-
կում են աշխարհի տարբեր ծայրերից բերված
շաքարավազ: Ասում են՝ սա հիանալի խոսակ-
ցության սկիզբ է. փորձե’ք գտնել ձեր եղած քա-
ղաքներից, հյուրանոցներից, ինքնաթիռներից
բերված փոքրիկ հիշողությունները:
Կարինե Ղազարյան
Արթուր Lumen Գևորգյան