evnmag evnmag46 | Page 18

ՈՒՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ Նստավայր

Գժանոց տեղ

« Տապաստանում » ամեն ինչ բազմազան է ՝ համերը, գույները, մակերեսներն ու պատմությունները: Մեկ օրինակից միայն մի բան կա ՝ շատ մեծ « գժանոց » սթեյքը:

Տ

ապասը ոչ թե իսպանական ավանդական ճաշատեսակ է, այլ իսպանական ավանդական ձևաչափ: Ամեն տապան առանձին ուտեստ է, որը սովորաբար մատուցվում է գինու հետ, իսկ լիարժեք տապա-ընթրիքը ՝ մի քանի ուտեստից բաղկացած բազմազան ճաշկերույթ: Երևանում կա սեփական տապա-աշխարհը ՝ « Տապաստանը », որտեղ այս ուտեստների պատրաստման արվեստը միջազգային մակարդակի վրա է. Պարմայի պրոշուտոն հարևանություն է անում կրակովյան սոուսով տապակած կարտոֆիլի և « Հայաստանի Հանրապետություն » աղցանի հետ: Բայց մենյուն տապաներով չի սահմանափակվում: Օրինակ ՝ մատուցվում է իսկական մսակերների համար նախատեսված « գժանոց » սթեյք, որի քաշը սովորական 300-ի փոխարեն 700 գրամ է: « Տապաստանում » կարելի է պատվիրել նաև Ին Վինոյի անթիվ-անհամար գինիներից ցանկացածը: Երևանյան տապա-աշխարհը գտնվում է Սարյան փողոցում ՝ քաղաքի ամենաբարձր դռներից մեկի ետևում: Իսկ ներսում ամեն ինչը տապասի նման բազմազան է ։ Օրինակ ՝ այստեղ չկան նույնանման ափսեներ կամ պատառաքաղներ: Սպասքի տարբեր լինելը ոչ թե դիզայն-լուծում է, այլ շատ պրագմատիկ որոշում: Հայաստանում նույն արտադրողի նույն սպասքը գտնելը երբեմն շատ բարդ է, և ռեստորաններում բացումից մեկ կամ երկու տարի հետո ունեցած ափսեներից գտնելգնելը կարող է վերածվել իսկական գլխացավանքի: Այդ իսկ պատճառով « Տապաստանում »

Երեվանյան տապա-աշխարհը գտնվում է Սարյանի վրա ՝ քաղաքի ամենաբարձր դռներից մեկի ետևում: Իսկ ներսում ամեն ինչ տապասի նման բազմազան է

16 17
Դեկտեմբեր 2017