evnmag evnmag46 | Page 17

ցույց էին տալիս բոլոր հեռուստաալիքները, և մարդիկ, իհարկե, գիտեին նրան: Չնայած դրան՝ «Ակումբում» ընթրիքի ժամանակ գրողին, կարծես, ոչ ոք չնկատեց, միայն մի երեխա խնդրեց գիրքը մակագրել: Իսկ երբ վեր կա- ցավ, որ գնա, ամբողջ դահլիճը կանգնեց ու սկսեց ծափահարել: «Մարդիկ կարծես ասում էին՝ չենք խանգարում, բայց գիտենք ու հար- գում ենք քեզ: Անասելի հուզիչ պահ էր», — հիշում է Բալուլյանը: Մի անգամ էլ ճաշելու էր եկել Պաուլու Կոելյուն: Այդ օրը ակումբա- յին մթնոլորտը գրավել էր բոլորին. երեկոն ավարտվեց ջազմեն Վահագն Հայրապետյա- նի և Կոելյուի իմպրովիզացված համերգով: Վերջինս ի հիշատակ գրառում թողեց. ««Ակում- բը» այն տեղն է, որտեղ ես լսեցի Հայաստանի ոգին»: «Այս գրառումը ճաշացանկի վրա էր արել, որը մենք չգիտես ուր էինք դրել ու հետո գտանք: Երևի նրանից է, որ «Ակումբը» մի քիչ ցրված է, կամ էլ նրանից, որ պահը ավելի է գնահատում», — ասում է Բալուլյանը: Հետաքրքիր ժամանցի առաջնային լինելը բո- լորովին երկրորդական չի դարձնում «Ակումբի» սնունդը: Հիմնադիրները նշում են, որ այստե- ղի խոհանոցը ոչ միայն քաղցը հագեցնելու, այլև զարմանալու ու նորը բացահայտելու համար է: Ճաշացանկը հիմնված է հայկական Այդ օրը ակումբային մթնոլորտը գրա- վել էր բոլորին. երեկոն ավարտվեց Վահագն Հայրապետյանի եվ Պաուլու Կոելյուի իմպրովիզացված համերգով խոհանոցի վրա, որը համադրվում է պատ- րաստման ֆրանսիական տեխնոլոգիաների հետ: Համահիմնադիր Անդրանիկ Գրիգորյանը պատմում է, որ խոհարարներն այստեղ օգ- տագործում են նոր տեխնոլոգիաներ, օրինակ՝ մթերքը եփում են շատ ցածր ջերմաստիճանի տակ, որպեսզի դրանք պահպանեն բոլոր օգ- տակար հատկությունները: «Մենք համաշխար- հային խոհանոցի լավագույնը ներկայացնում ենք հայաստանյան հանրությանը և հայկա- կան լավագույնը՝ աշխարհին», — նշում է Գրի- գորյանը: Խոսքը գնում է ոչ միայն երևանյան «Ակումբի», այլև դրա հիմնադիր ընկերության՝ DiVine & Partners-ի ռեստորանի մասին՝ նաև ֆրանսիական Կաննում: Ի տարբերություն ռեստորանի՝ «Ակումբի» սրճա- րանը, որտեղ տեղի է ունենում միջոցառումնե- րի մեծ մասը, ավելի «ժողովրդավարական» է. համեղ ուտելիքի գները տարբերվում են՝ մարդ- կանց համար առավել հասանելի դարձնելու նպատակով: Ի դեպ, սրճարանում են անցնում «Ոսկե ծիրանի» հյուրերի հետ կեսգիշերային հանդիպում-քննարկումները: «Ակումբը» համա- գործակցում է նաև մի շարք այլ փառատոների հետ՝ իր հարկի տակ հյուրընկալելով տարատե- սակ մշակութային նախաձեռնություններ: Այս- տեղ անցնում են նաև պարբերական միջոցա- ռումներ. ամեն ուրբաթ բարդերի համերգ է, իսկ երեքշաբթի օրերին՝ ֆիլմի ցուցադրություն: Ժա- մանակ առ ժամանակ էլ Ին Վինո գինու բարը «Ակումբում» կազմակերպում է համտես և գինու մասին որևէ կինոնկարի դիտում: Այսպիսի պար- բերականության շնորհիվ, անկախ տարվա եղա- նակից և քաղաքի մշակութային կյանքի աշխու- ժությունից, «Ակումբում» միշտ այցելելու բան կա: Եվ դե՝ Հայաստանի ոգին միշտ այստեղ է։ Կարինե Ղազարյան Ակումբ