ՈՒՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ Նստավայր
Բաց ակումբ
Ո ՞ վ գոնե մի անգամ ձմռանը չի գնացել « Ակումբ », բարձերով սրահում հարմար տեղավորվել ու մի բաժակ տաք թեյ խմել: Կամ գոնե մի անգամ հուլիսյան շոգ կեսգիշերին փիլիսոփայական զրույցներ վարել « Ոսկե ծիրանին » ժամանած լեգենդար կինոգործիչների հետ: « Ակումբը » երևանյան առանձնահատուկ նստավայրերից է, որտեղ անպակաս են արվեստը, գինին և համեղ ուտելիքը:
Ռեստորանը, սրճարանը, խանութը ստեղծված են ժամանցի հարթակը պահելու համար
Հ եռավոր 2004-ին չկար Սարյանի ռեստորանների շարքը, Կասկադն էլ դեռ մեր իմացած Կասկադը չէր: Այդ պատճառով երևանյան ոչ գլամուր, բայց առաջադեմ խմբերի ժամանցի վայրերը բնավ արժանի չէին այդ խմբերում տարվող զրույցներին: Այս անհամապատասխանությանն ի պատասխան էլ ծնվեց « Ակումբը »: Այն ստեղծվում էր ոչ թե որպես ռեստորան, այլ ՝ որպես որակյալ ժաման- ցի վայր, հարթակ, որտեղ կարող էին տեղի ունենալ լավ ցուցահանդեսներ, համերգներ, վարպետության դասեր: « Մարդիկ զարմանում էին, որ կարող էինք ռեստորանը երեք օրով փակել ինչ-որ պերֆորմանսի պատճառով,— պատմում է համահիմնադիր Վահե Բալուլյանը:— Բայց մեր բոլոր ֆինանսական նախագծերը ՝ ռեստորանը, սրճարանը, խանութը ստեղծված են ժամանցի հարթակը պահելու համար »: Նրա խոսքով ՝ այս մոտեցումն առանցքային է: Մի գուցե հենց դա էլ ժամանակի ընթացքում « Ակումբը » դարձրեց հանգիստ ու հետաքրքիր երեկոների ամենասիրված վայրերից մեկը: Այս հանգստության հետևից գալիս են շատերը, նաև ՝ հայտնի մարդիկ, օրինակ ՝ Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Փիթեր Բալաքյանը, ով Հայաստան էր ժամանել իր « Ճակատագրի սև շունը » ժողովածուի հայերեն հրատարակության շնորհանդեսին: Բալաքյանին անընդհատ
14 15
Դեկտեմբեր 2017