Հիմնադիրները պատմում են, որ առաջին հաճախորդները հենց հարևաններն էին ։ Բացումից առաջ նրանք ամեն օր մտնում ու շտապեցնում էին. « Շո ՛ ւտ արեք, շո ՛ ւտ արեք, ե ՞ րբ եք բացվում »։ Նույնիսկ խորհուրդներ էին տալիս և առաջարկում օգնել բացման աշխատանքներին ։ Իսկ Ին Վինոյի հայտնի պատմություններից է այցելուներից մեկի հեռախոսազրույցը, որի ժամանակ նա ընկերոջը պատմում էր, թե « Իտալիայում նստած ՝ նայում է Երևանին »: Ամենահաճելին, իհարկե, այն փաստն է, որ նա հենց Երևանում էր, և կարող էր համտեսել տասնյակ հայկական գինիներ( Ին Վինոյում ներկայացված տեսականու 10 %-ը տեղական է): Սկզբնական շրջանում հայկական գինիները երկու պահարան էին զբաղեցնում, իսկ հիմա ՝ մի ամբողջ պատ: « Երբ բացվում էինք, 10-15 հայկական անուն կար, որոնց որակը թույլ էր տալիս վաճառել դրանք մեզ մոտ: Իսկ ընդամենը մի քանի տարի անց 25 արտադրողի մոտ 85 տեսակի գինի ենք ներկայացնում,— ասում է համասեփականատեր Մարիամ Սաղաթելյանը:— Տարվա որոշ եղանակներին սպառման քանակով առաջին հինգ տեղը հայկական գինին է զբաղեցնում »: Հայկական գինու սպառողները հիմնականում զբոսաշրջիկներն են, բայց նաև տեղացիները: Ին Վինոն ունի 800 դրամանոց բաժակով գինիների շարք, որպեսզի լավ գինի փորձելը հասանելի լինի բոլորին: Հիմա արդեն կան ոչ միայն 800, այլև 1200-ից 1700 դրամանոց առաջարկներ, որոնց շնորհիվ կարելի է փորձել ավելի թանկարժեք գինիներ ՝ առանց շիշը գնելու: Ի դեպ, Ին Վինոն Հայաստանում « Կնքահայր » ֆիլմի հայտնի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի գինիների պաշտոնական ներկայացուցիչն է: Ի տարբերություն հայտնի մարդկանց շատ ուրիշ բրենդերի ՝ լեգենդար կինոգործիչն իր ընտանիքի հետ խորապես ներգրավված է գինեգործության մեջ ։ Իրենք
Իտալիայում նստած ՝ նայել Երևանին
Ին վինոյի պատմություններից է այցելուներից մեկի հեռախոսազրույցը, որի ժամանակ նա պատմում էր, թե « Իտալիայում նստած ՝ նայում է Երեվանին »
ապրում և աշխատում են իրենց այգիներին կից ։ Ին Վինոյի հիմնադիրների ՝ Կոպպոլայի այգիներ այցի ժամանակ նրանց հյուրասիրել են ռեժիսորի հայ բարեկամուհու բաղադրատոմսով պատրաստված գառան խորոված, որն իր մշտական տեղն ունի այգիներին կից ռեստորանում ։ Ին Վինոն նաև ունի իր սեփական գինիների շարքը, որ արտադրում է Ին Վինոյի քույր ընկերությունը ՝ Տրինիտի Կանյոն Այգիները ։ Դրանցից մեկի ՝ « 6100 »-ի անվանումը խորհրդանշում է Արենի-1 քարանձավի 6100-ամյա պատմություն ունեցող գինեգործական գտածոները, իսկ գործարանը և այգիները գտնվում են Արենիից ոչ հեռու ՝ Աղավնաձոր գյուղում: Այստեղ պատրաստում են նաև շարոց ՝ քաղցր սուջուխ, դոշաբ, կան մրգի փոքր այգիներ, որտեղ ստեղծվում է հետաքրքիր միջավայր գինի սիրողների համար:
Ի տարբերություն դասական սրճարանների ՝ Ին վինոյում ուտելիքի մեծ տեսականի չկա ՝ միայն գինու հետ լավ համադրվող նախուտեստներ և « սանտիմետրով » սենդվիչներ. կարելի է պատվիրել 10-ից մինչև 60 սանտիմետրանոց սենդվիչներ ՝ վճարելով այնքան, որքանի քաղցած եք: Լինելով ոչ միայն բիզնես, այլ նաև ուսուցողական նախագիծ ՝ ամեն երեքշաբթի Ին Վինոն կազմակերպում է հանդիպում-քննարկումներ գինեգործների հետ, իսկ ամեն հինգշաբթի ՝ « Իմ անունն է...» միջոցառումը: Վերջինիս ժամանակ չորս տարբեր գինիների փակ համտես է անցնում: Չիմանալով ՝ ինչ են խմում ՝ մարդիկ կարող են ընտրել ՝ որ գինին է նրանց ամենաշատը դուր գալիս, և նախապաշարմունքները բոլորովին չեն խանգարի: Ասում են ՝ շատերն են զարմանում իրենց ընտրության և գինու աշխարհի բազմազանության վրա: Իսկ Ին Վինոն միշտ պատրաստ է զարմացնելու ։
Կարինե Ղազարյան Արթուր Lumen Գևորգյան