evnmag evnmag46 | Page 12

ՈՒՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ Իրադարձություն Yerevan Food Fest Այս տարվա հոկտեմբերին Երևանում տեղի ունեցավ սննդի առաջին փառատոնը: Yerevan Food Fest-ը տևեց երեք օր: Այդ ընթացքում վարպետության դասերին և բացօթյա իվենթ- ներին մասնակցեց ավելի քան 6000 այցելու, որոնք փորձեցին 23 տեղական ռեստորանի պատրաստած ուտեստներից: Արտերկրից ժամանած հատուկ հյուրերն ու խոսնակները 12-ն էին: Հատուկ ԵՐԵՎԱՆի ուտելու համարի համար խնդրել ենք իրադարձության մասին պատմել փառատոնի ղեկավարին և հյուրե- րից մի քանիսին: Աննա Մազմանյան Փառատոնի ղեկավար Սննդի փառատոնն ընդունված միջազգային ձևաչափ է: Նման միջոցառումներ անցկացվում են բոլոր խոշոր քա- ղաքներում, կան միջազգային ֆրանչայզներ և տեղական փառատոներ: Ես ապրում եմ Մոսկվայում և այստեղ ֆուդ- ֆեսթեր տեղի են ունենում շատ հաճախ և արդեն վաղուց: Միշտ երազում էի նման մի բան իրագործել Երևանում: Եվ երբ հնարավորություն եղավ, օգտվեցի դրանից: Սննդի փառատոների նպատակները մի քանիսն են: Առա- ջին՝ համախմբել ոլորտը մեկ գաղափարի շուրջ: Երկրորդ՝ քաղաքի բնակիչներին և հյուրերին ծանոթացնել առա- ջատար ռեստորանային նախագծերի և նոր կոնցեպտնե- րի հետ: Ռեստորանների համար դա հրաշալի հնարավո- րություն է դուրս գալու սովորական մենյուի սահմաննե- րից, փորձարկելու նոր մտքեր, ծանոթանալու գործընկեր- ների հետ: Քաղաքի և երկրի համար սա հնարավորություն է զարգացնելու գաստրո-զբոսաշրջությունը և դառնալու տարածաշրջանային կենտրոն ոլորտի համար: Բարդությունները, իհարկե, շատ էին: Ի սկզբանե մեր գա- ղափարին առանձնապես չէին հավատում ոչ քաղաքա- յին իշխանությունները, ոչ բիզնեսի ներկայացուցիչները, ոչ ռեստորանները: Կարծում եմ՝ ամենից շատ ոգևորված էին խոհարարները: Հայ խոհարարները միշտ ստվերում են եղել, իսկ այսպես նրանք հնարավորություն էին ստա- նում ուղղակիորեն հանդիպել հաճախորդներին, ցուցա- դրել իրենց հմտությունները: Ի վերջո, փառատոնը կայացավ: Պարզվեց, որ այս ձևա- չափը բոլորին դուր է գալիս: Մարդիկ գալիս էին ընտա- նիքներով, պարում, ուրախանում, տարատեսակ սնունդ փորձում՝ մի քանի ժամ անցկացնելով այգում: Մեծ հե- տաքրքրություն առաջացրեցին նաև վարպետության դասերը, այնքան, որ ցանկացողներից ոչ բոլորն էին կա- րողանում ներկա գտնվել դրանց: 10 11 Դեկտեմբեր 2017