evnmag evnmag46 | Page 13

Աննա Ելովիկովա Հյուսիսային Կովկասի օտելյերների և ռեստորատորների ասոցիացիայի նախագահ, Ռուսաստան Երևանը զարմանալի քաղաք է, մի վայր, ուր հնությունը ներդաշնակ է ժամանակակցի հետ: Բայց ամենից շատ ինձ տպավորեցին մարդիկ: Կյանքով ուրախանալու նրանց հմտությունը, հյուրընկալությունը, բարեհոգու- թյունը: Ես շատ քաղաքների ու երկրների փառատո- ներին եմ եղել, բայց երևանյանը տարբերվում էր: Այն ինձ հիշեցրեց բազմաթիվ բարեկամներով, հյուրերով ու երեխաներով լի մեծ հայկական տուն: Բոլորն ուրախ են տեսնել միմյանց և միասին նստել հարուստ սեղանի շուրջ: Իսկ եթե լուրջ, ապա ինձ ապշեցրեց, թե ինչպես շատ կարճ ժամանակում հաջողվեց հավաքել այդքան մասնագետների և կազմակերպել այս ջերմ, ճիշտ շեշ- տադրված, կոլորիտային փառատոնը: Հատուկ ուզում եմ նշել, թե որքան մեծ էր այդ ամենում Աննա Մազման- յանի դերը: Անպայման կգամ նաև հաջորդ տարի: Ալինա Վոյնովա Lifestyle լրագրող և բլոգեր, Ռուսաստան Ես սիրահարվեցի Երևանին առաջին հայաց- քից: Այն ջերմ է, արևոտ, ուրախ և հյուրընկալ: Հրաշալի մթնոլորտ, բարեհամբույր մարդիկ, համեղ սնունդ — սա է իմ Երևանը: Քաղաք, որտեղ միշտ ուզում ես վերադառնալ: Իրա- կանում, սա իմ առաջին նմանատիպ փառա- տոնն է: Տպավորություններս կարելի է նկա- րագրել մեկ բառով՝ համե՜ղ: Երևանի սննդի փառատոնը հոգի ունեցող միջոցառում է: Մնում է միայն ցանկանալ միշտ առաջ գնալ: Իսկ մենք անպատճառ կսատարե՜նք: Նուրժան Ալդաշով, Թրևլ-բլոգեր, Ղազախստան Երևանն ինձ մոտ տպավորվել է իբրև արևոտ և համեղ քաղաք: Ես եղել եմ երեսուն երկրներում, բայց Հայաս- տանը և Երևանը հատուկ տեղ ունեն իմ ճամփորդությունների պատմու- թյան մեջ: Տպավորիչ էր նաև փառա- տոնը: Սննդի փառատոնի գաղափա- րը շատ տարածված է աշխարհում: Որոշ քաղաքներ, օրինակ, դիրքորո- շում են իրենց իբրև գաստրո-վայր: Օրինակ, համարվում է, որ մալազիա- կան Պենանգում կարելի է գտնել չինական, հարավհնդկական և մա- լազիական խոհանոցի ամենահամեղ ուտեստները: Երևանի ֆուդ-ֆեսթը դեռ շատ երկար ու համեղ ճանա- պարհ ունի անցնելու: Որպես հյուր՝ կցանկանայի, որպեսզի հետագա- յում այն ավելի ինտերակտիվ լինի, որպեսզի ավելանան ավանդական հայկական ուտեստների պատ- րաստման վարպետության դասեր: Այդպիսի մոտեցումը կմեծացնի զբո- սաշրջիկների հետաքրքրությունը: Արեգ Դավթյան Արփի Ստեփանյան, Էլեն Նահապետյան