նախագիծը բնապահպանական էր. ըստ հեղինակների, ապագայում հարկավոր է օգտագործել ծառերի արմատների ՝ միմյանց ինֆորմացիա փոխանցելու կարողությունը: Իսկ երրորդ տեղում հեռավորության վրա շփվելու հնարավորություն տվող նախագիծն էր. ըստ դրա, աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդիկ կկարողանան հոլոգրամաների միջոցով վիզուալիզացնել որևէ միջավայր, որտեղ միասին կաշխատեն, սուրճ կխմեն կամ ուղղակի կզրուցեն:
« Արմաթի » սերնդի ժամանակը
Ի դեպ, երրորդ տեղը զբաղեցրած նախագծի հեղինակ Նարեկ Հարությունյանը Գյումրու « Արմաթ » ինժեներական լաբորատորիայի սան է: Այս կրթական նախագծի խոշորագույն աջակիցը հենց Ucom-ն է: « Արմաթում » 5-րդ դասարանից բարձր երեխաները սովորում են ծրագրավորում, ինժեներական հմտություններ, 3D մոդելավորում և այլն: « Այս նախագծում կենտրոնանում ենք մարզերի և գյուղական համայնքների վրա, քանի որ այնտեղ նման նախաձեռնությունների կարիքը շատ է զգացվում »,— նշում է Դիանա Մնացականյանը: Նա բերում է Արծվաբերդ գյուղի « Արմաթի » աշակերտ Վահագնի օրինակը, ով իր սենյակը վերածել է իսկական լաբորատորիայի. դուռը բացվում է ավտոմատ, ներսում դրված է « Արմաթի » 3D տպիչով ստեղծված ևս մեկ 3D տպիչ, իսկ վերջին ստեղծագործություններից են իսկական արևային մարտկոցները, որոնք Վահագնը պլանավորում է նվիրել հարևանությամբ ապրող կարիքավոր ընտանիքին: « Ե ՛ վ Discovery-ի ու Ucom-ի մրցույթը, և ՛ « Արմաթը », և ՛ մեր նոր stem. am կրթական կայքը երեխաներին հնարավորություն են ընձեռում ոչ թե վերացականորեն, այլ իրական կյանքում տեսնել գիտելիքի կարևորությունը,— ասում է Դիանա Մնացականյանը:— Նրանք կարողանում են ամեն օր կիրառել դպրոցում ստացած ինֆորմացիան, հասկանալ, թե սովորելն առհասարակ ինչներին է պետք »: Երիտասարդները այսպես սկսում են մտածել, վերլուծել և արարել ՝ սպառողից դառնալ ստեղծող: Ավելին, նրանց խրախուսում են ունենալ անիրականանալի թվացող երազանքներ և իրականացնել դրանք: « Ֆանտաստիկ սերունդ է գալիս,— ասում է Դիանան:— Միգուցե այս բոլոր նախագծերի արդյունքը մենք կզգանք տարիներ հետո, երբ այս երեխաները մեծանան, իսկ մենք թոշակառու դառնանք: Բայց ես կուզեի նրանց ժամանակում թոշակառու լինել »:
Կարինե Ղազարյան