ՔԱՂԱՔԱՄԵՋ Մրցանակներ
Տիեզարագնացները
Տարեվերջը երկու հայ տղաների համար հիշվեց իսկական գիտաֆանտաստիկ
ճանապարհորդությամբ: Ուղեկիցները Ucom ընկերությունն ու Discovery Science
հեռուստաալիքն էին, որոնք մրցույթ էին հայտարարել երիտասարդ գիտնականների
և նորարարների համար: Գլխավոր մրցանակը Եվրոպական տիեզերական
գործակալություն մեկնելն էր:
D
iscovery Science ճանաչողական-
ժամանցային ալիքի և Ucom ըն-
կերության համատեղ նախագի-
ծը կրթական ուղղվածություն
ուներ. մինչև 16 տարեկան ստեղ-
ծարար երիտասարդներին առաջարկվում էր
մտածել, թե ինչպես և ինչ միջոցներով են ապա-
գայում մարդիկ հաղորդակցվելու: Կազմա-
կերպիչները ստացել են 80-ից ավելի հայտ՝
յուրաքանչյուրը յուրահատուկ ֆուտուրիս-
տական տեսլականով: Հայտերը կարող էին
ներկայացվել ցանկացած ձևաչափով՝ մի
քանի նախադասություն նկարագրից մինչև
3D մոդել: Դրանք բոլորն ուղարկվում էին
Discovery Science, այնտեղի թիմն էլ ընտրում
էր հաղթողներին: Առաջին մրցանակի՝ Նիդեր-
լանդներում գտնվող Եվրոպական տիեզերա-
կան գործակալության գլխավոր գրասենյակ
այցի ընտրության հիմքում նույնպես կրթելու
և երեխաների համար նորը բացահայ