Հարգելի՛ մասնակիցներ, գործընկերներ և հյուրեր,
«Արփինետ» ընկերության անունից ողջունում եմ Ձեզ և «ԴիջիԹեք 2017 Էքսպո» ցուցահանդեսին Ձեր մասնակցությունը:
Երեք օր շարունակ, Հայաստանի լավագույն տեխնոլոգիական լուծումները հասանելի կլինեն այս նշանակալից միջոցառմանը, երեք օր շարունակ, հեռահաղորդակցության, ծրագրային ապահովման, ինժեներային, ռոբոտատեխնիկայի բնագավառներում մեզ հնարավորություն է ընձեռվել ծանոթանալ նորարարական մտքի թռիչքներին, ձեռքբերումներին:
Եվս մեկ անգամ բոլորս կհամոզվենք, որ մեր երկրի ապագան անմիջականորեն կապված և պայմանավորված է ինովացիոն և մրցունակ տնտեսության ստեղծման, երիտասարդ, հավակնոտ և ունակ մարդկանց ներուժի հետ. այնպիսի մարդկանց, որոնք այսօր այստեղ են ու դեռ կգան, կկիսեն մեզ հետ այս տեխնոլոգիական տոնի հաջողությունները, ձեռք կբերեն նոր գործընկերներ, որոնց համար կբացվեն նորանոր հնարավորություններ։
Այս թվային, նոր դարում մրցունակ լինելու համար հարկավոր է բոլոր կառույցների՝ պետական և մասնավոր հատվածների, սերտ համագործակցությունը: Մենք ուրախ ենք և ողջունում ենք պետական մարմինների, ոլորտը միավորող կառույցների և ակնառու գործիչների ներկայությունն այս հարթակում:
Համոզված ենք, որ հետագայում միասին կիրականացնենք էլ ավելի կարևոր նախաձեռնություններ և ծրագրեր։
Շնորհավորում եմ բոլորիս հերթական «ԴիջիԹեք Էսքպոյի» բացման կապակցությամբ և մաղթում հետաքրքիր, բեղուն աշխատանքային մթնոլորտ ու տեխնոլոգիական վերընթաց։
Արփինետ
Տնօրեն՝ Արմեն մուրադյան