DigITec Expo DigiTec Expo 2017 | Page 3

Հարգելի՛ հյուրեր և մասնակիցներ,

ԴիջիԹեքի պլատինե հովանավոր՝ Ucom ընկերության անունից այս տարի ևս ողջունում եմ բոլորիդ տեխնոլոգիական այս տոնի շրջանակներում:

ՏՏ ոլորտի առաջատարների և սկսնակների այս հայկական օվկիանոսում մեր ընկերությունը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ստեղծի ամենանորարար, տեխնոլոգիապես առաջատար և հաճախորդամետ հեռահաղորդակցության օպերատորի իմիջը Հայաստանում: Ucom-ը՝ ներշնչված լինելով լավագույն ազգային և հայկական ավանդույթներով, իր հետ հայկական շուկա է բերում հեղափոխական լուծումներ և փոխում է յուրաքանչյուր անհատի կյանքը: Այդպիսի լուծումներ են շարժական հեռուստատեսության MediaRoom

հավելվածը և 1 SIM-քարտում հայկական և ռուսական համարների մեկտեղումն «Ունիվերսալ Պլյուս» հետվճարային ծառայության բաժանորդների համար: Վստահեցնում եմ՝ նմանօրինակ առաջարկների աշխարհագրությունն ընդլայնվելու է՝ Ucom-ին դարձնելով իրապես համահայկական օպերատոր:

Մենք մշտապես օժանդակում ենք ոլորտի ապագա մասնագետների կրթությանը, ինչպես նաև նորարարական գաղափարներ ներկայացնող start-up ընկերություններին: Մենք նպատակ ունենք ստեղծելու այնպիսի հարթակ, որտեղ այդ մասնագետները կունենան լայն հնարավորություններ իրականացնելու իրենց նորարարական նախագծերը՝ աշխատելով և կրթվելով փոխադարձ համագործակցության միջավայրում:

Այսպիսով, ԴիջիԹեքի բոլոր մասնակիցներին ցանկանում եմ ոգեշնչել ու հորդորել երբեք չդադարել արարել ու մշտապես փորձել հանդես գալ ամենաանհավանական նորարարական մտքերով:

Յուքոմ

Տնօրեն՝ Հայկ Եսայան